ԾՐԱԳՐԵՐ
հաղորդավար՝ Նարինե Սոլոմոնյան
Ձեր փաստաբանը
«Ձեր փաստաբանը» հաղորդաշարը նվիրված է ՀՀ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը: Ծրագիրն ունի կրթական բնույթ, որի ընթացքում ներկայացվում են տարբեր իրավական խնդիրներ` սկսած վարորդների իրավունքներից ընդհուպ փախստականների իրավունքները: Հաղորդման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել այս կամ այն իրավական խնդրի էությունը, որի իրավակարգավորման ժամանակակից միտումները պարզաբանվում են հեղինակ-հաղորդավարի և տվյալ ոլորտի իրավասու պաշտոնյայի կամ փորձագետի միջոցով: Հաղորդման ընթացքում քննարկվում են նաև պաշտոնապես շրջանառվող օրինագծեր, ինչպես նաև արդեն ընդունված օրենքներ: Հաղորդման ձևաչափը թույլ է տալիս անդրադառնալ տվյալ ժամանակի իրավապահանջներին և արդիական թեմաներին: Բացի հեղինակ-հաղորդավարից հյուր/փորձագետին հարցեր ուղղելու հնարավորություն ունեն նաև ՀՀ քաղաքացիները, ովքեր հեռախոսազանգերի միոջոցով ներկայացնեւմ են իրենց մասնավոր կամ ընդհանուր լուծում պահանջող հարցերը:
PODCAST