Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-06 13:40:35
Տնտեսական
Սևանի ջուրը պետք է խնայողաբար օգտագործել
Կառավարությունն այսօր ոռոգման նպատակով այս տարվա համար Սևանա լճից ջրառի վերաբերյալ որոշում է ընդունել: Նախատեսվում է Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանել 170 միլիոն խորանարդ մետր ՝ շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման ջրապահովման պակասը մեղմելու համար:
2019-06-06 10:08:43
Տնտեսական
«Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են
Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են: Հեռուստացույցների արտադրության մեկնարկը տալու համար Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից գործարարները 4,5 միլիոն դոլարի ներդրում են արել: Հաջողության դեպքում, պատրաստ են այն 10 միլիոն դարձնել:
2019-06-05 15:49:36
Տնտեսական
Կարկուտը վնասել է այգիներ, հեղեղել թաղամասեր
Լոռիում երեկ տեղացած կարկուտը վնասել է 8 համայնքների այգիները, հեղեղել թաղամասեր: Վանաձորում շուրջ 30 րոպե տեղացած կարկուտի հետեւանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաները: Ինչ վնաս է հասցրել կարկուտը և ինչ քայլեր են ձեռնարկվում:
2019-06-04 16:23:03
Տնտեսական
Ավիատոմսերի գների նվազումը՝ տուրիզմի զարգացման կարեւոր նախապայման
Երեւանում այսօր մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթաժողովը», որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարությունն ու «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը համաքայլ են շարժվում՝ արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2019-06-04 12:54:15
Տնտեսական
Բերքի 50%-ն աղետից կորցնելու դեպքում, գյուղացին կազատվի հողի հարկից
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, բնակլիմայական աղետի հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) բերքի առնվազն 50%-ը կորցնելու դեպքում, գյուղացին տվյալ տարում կազատվի հողի հարկից:
2019-06-04 10:23:17
Տնտեսական
Ավիացիոն ոլորտի լավագույն փորձը՝ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» գագաթնաժողովում
Երևանում մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում են Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:
2019-05-31 18:01:10
Տնտեսական
Հողերի 45% հարկադիր պարապուրդում
Փաստ է, որ Հայաստանում մեծ քանակությամբ հողեր չեն մշակվում: Ի՞նչն է պատճառը, ի՞նչ խոչընդոտներ կան եւ ի՞նչ է հարկավոր այդ վիճակը շտկելու համար: Այս խնդիրներն են հիմնականում այսօր դարձել Ֆերմերների կոնգրեսի քննարկումների թեմա: Ֆերմերները, պետական պատասխանատու կառույցների ներկայացուցիչներն ու փորձագետները ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են նշում:
2019-05-30 17:44:13
Տնտեսական
Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը` դրական դինամիկայով
«Ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որպեսզի տնտեսությունը լավ տրամադրությունը փոխակերպի տևական և կայուն զարգացման փուլի, և դա մենք անպայման կանենք»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2019-05-29 17:56:50
Տնտեսական
Փաշինյանը հրավիրում է ԵԱՏՄ պաշտոնակիցներին եւ կարեւորում արտաքին տնտեսական կապերը
Այս տարվա հոկտեմբերին Երևանում կկայանա ԵԱՏՄ հերթական նիստը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին այդ օրը հրավիրել է Երևան։ ԵԱՏՄ-ն հինգ տարեկան է, այսօր Նուր Սուլթանում մեկնարկած բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ամփոփում են համագործակցության անցած հինգ տարիները։ Նիստը նախագահում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։