Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-13 23:00:42
Տնտեսական
ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով
ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել:
2019-06-13 13:45:12
Տնտեսական
Բենզինի շուկա նոր խաղացողի մուտքը ՏՄՊՊՀ-ի գործը չէ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում, որոնց արդյունքները կհրապարկվեն օգոստոսին՝ կառավարության այսօրվա նիստից հետո «Ռադիոլուր»-ին հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ։ Նա ասել է, որ այս պահին ուսումնասիրում են ամբողջ իրավական դաշտը։
2019-06-12 11:36:00
Տնտեսական
Նորարար այգեգործը
Մրգաշատցի այգեգործ Երեմ Առաքելյանը հետաքրքված է խաղողի սելեկցիոն նոր տեսակներով, որոնց մատերը ներկրում է աշխարհի տարբեր անկյուններից, փորձարկում իր այգում: Արդյունքներից գոհ է: Երեք տարվա ընթացքում արդեն քաղել է բերքը: Խաղողի նոր սորտերն իրենց տեսքով, կշռով ու համով գոհացրել են այգեգործին:
2019-06-11 18:10:03
Տնտեսական
ԿԲ-ն վստահեցնում է՝ ֆինանսական շուկայում ցնցումներ չեն սպասվում
Կենտրոնական բանկում վստահեցնում են՝ ֆինանսական շուկայում ցնցումներ չեն սպասվում։ 2018-ին տնտեսական աճը սպասվածից ավելին է եղել։ Միակ ոլորտը, որտեղ անկում է գրնացվել՝ գյուղատնտեսությունն է։ Բանկային համակարգը, ըստ գլխավոր դրամատան, կայուն է ու հուսալի։
2019-06-11 14:45:52
Տնտեսական
Կթանկանա՞ Հայաստանում գազը. «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմին» մեկնաբանելու կարիքը չի տեսնում
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ հուլիսի 1-ից «Գազպրոմը» 1,4%-ով բարձրացնելու է գազի գինը: Այս լուրը Հայաստանում անորոշ սպասում է առաջացրել՝ կթանկանա՞ արդյոք Հայաստանում գազը: Կան մտահոգություններ, որ եթե գազը թանկանում է Ռուսաստանի ներքին շուկայի համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, կթանկանա նաև Հայաստանի համար։ «Գազպրոմ Արմենիայում նման սցենար չեն կանխատեսում:
2019-06-10 12:16:09
Տնտեսական
Իրանը՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտում
Համաձայնագրում ներառված ՀՀ-ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են տավարի միսը (նախատեսվում է մաքսատուրքը 26-ից նվազեցնել 10 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), ոչ ոգելից խմիչքները (նախատեսվում է մաքսատուրքը 55-ից նվազեցնել 14 տոկոսի), շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), հրուշակեղենը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), դեղամիջոցները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 25-ից 12.5 տոկոսի), կուտակիչները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի) և տրիկոտաժե արտադրանքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի):
2019-06-07 19:16:50
Տնտեսական
«Հարկային օրենսգրքի» նոր «խաղի» կանոնները
Կառավարության նախաձեռնությամբ պատգամավորներն այսօր հավաքվել են արտահերթ աշխատելու համար: Օրակարգային 6 հարցերից կարեւորագույնը «Հարկային օրենսգրքի» փոփոխությունն է, որով Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգն անցնելու է «խաղի» նոր կանոնների: