Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-21 19:10:26
Տնտեսական
Վերագործարկե՞լ Թեղուտի հանքավայրը, թե՞ ոչ․ հակադիր կարծիքներ
«Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- երեկ խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2019-06-21 14:02:52
Տնտեսական
Ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ, իսկ աշխատատեղերը՝ 4.5 անգամ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ներդրումների կտրուկ նվազման մասին պնդումներին և ներկայացրել որոշ տվյալները, որոնք վկայում են հակառակի մասին։
2019-06-21 11:54:33
Տնտեսական
Հայաստանի միջուկային էներգետիկայում կա՞ արդյոք կադրային ճգնաժամ
ՄԱԳԱՏԷ-ի /Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալություն/ փորձագետներն ահազանգում են Հայաստանում տվյալ ոլորտում առկա կադրային ճգնաժամի մասին։ Հայ փորձագետները գնահատականը որակում են օբյեկտիվ ու նշում ճգնաժամի պատճառները։ Ընդհանրապես ՝ ինչպիսի՞ն է կադրային բանկը ատոմային էներգետիկայի ոլորտում։ Որքանո՞վ է ոլորտը գրավում երիտասարդներին, իսկ նրանք, ում գրավել է, որքանո՞վ են իրենց մասնագիտական որակներով համապատասխանում ժամանակի պահանջներին ու մարտահրավերներին։
2019-06-19 18:08:18
Տնտեսական
Միասնական եկամտային հարկ․ փորձագետները մտահոգ են
Համահարթեցված եկամտային հարկ` նախաձեռնությունը կառավարությանն է, խորհրդարանական մեծամասնությունն էլ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել առաջարկին։ Կառավարությունում պնդում են՝ համահավասար եկամտային հարկը կնվազեցնի ստվերը, փորձագիտական դաշտում լավատեսությունը չեն կիսում։
2019-06-19 17:48:34
Տնտեսական
Նախագահ Արմեն Սարգսյանը «Լեոնարդո» ընկերության ղեկավարների հետ քննարկել է ՏՏ ոլորտում համագործակցությունը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:
2019-06-19 17:08:07
Տնտեսական
Ինչո՞ւ և ովքե՞ր են դուրս բերում գումարները Հայաստանից
Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանից գումարների արտահոսքի վերաբերյալ հաղորդագրություն, ըստ որի իշխանափոխությունից հետո էլ այս գործընթացը ակտիվորեն շարունակվել է: Հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար գումար: Ի՞նչ գումարներ են դրանք և ի՞նչի համար են փոխանցվել արտերկիր:
2019-06-19 15:00:38
Տնտեսական
Շտկող կամ ճշգրտող հարկեր. Ինչպե՞ս ձևավորել ճիշտ մոտիվներ
«Դաս N7. Ճանապարհային խցանումների դեմ պայքարելու համար, ոչ թե պետք է ճանապարհներ կառուցել, այլ ձևավորել ճիշտ մոտիվներ ավտոսեփականատերերի համար»: Այսպես է վերնագրված մեր ժամանակների ռուս հայտնի տնտեսագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Սոնինի «Sonin.ru: Уроки экономики» գրքում ներկայացված 27 «դասերից» մեկը, որտեղ հեղինակը անդրադառնում է հանրության համար ոչ ցանկալի երևույթների (այդ թվում նաև վնասակար սովորությունների) դեմ պայքարին և ներկայացնում «շտկող հարկերի» (корректирующие налоги, corrective taxes) հայեցակարգը։
Շտկող հարկերին այսօր b4b.am կայքում անդրադարձել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, որի հեղինակած հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
2019-06-19 11:46:47
Տնտեսական
Հայ ինժեներները նոր լուծումներ են որոնում
Հոկտեմբերին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի մասնակիցների հստակ թիվը մոտակա օրերին հայտնի կդառնա։ «WCIT 2019» համաժողովն ունի «Ապակենտրոնացման ուժը» խորագիրը։ Իսկ մեկ շաբաթից Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումը։ Այն առաջին անգամ համահայաստանյան է լինելու։
2019-06-15 12:39:02
Տնտեսական
Տեղական արտադրության ձեռագործ շոկոլադները․ վարչապետը չի հավատում աչքերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում կիսվել է Տեղական արտադրության ձեռագործ շոկոլադների մասին պատմոց տեսանյութով ու նման գրառում կատարել․
«Աներեւակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ դժվար է հավատալ սեփական աչքերին»,-գրել է վարչապետ Փաշինյանը:
2019-06-14 11:32:34
Տնտեսական
Գործատուի և աշխատողների միջև վեճը խորանում է
Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում արդեն 2 շաբաթ է լարված մթնոլորտ է տիրում։ Խնդիրները լուծվելու փոխարեն ավելի են խորանում, արդեն 10 օրից ավելի աշխատողները մատնված են հարկադիր պարապուրդի, նրանք ամեն առավոտ գալիս են աշխատավայր, բայց հանդիպում են փակ դռների: Ղեկավարությունը ստեղծված վիճակի համար մեղադրում է աշխատողներին, նրանք էլ՝ ղեկավարությանը: