ԾՐԱԳՐԵՐ
հաղորդավար՝ Գոհար Մարտիկյան
Ապրելու բանաձև
«Ապրելու բանաձև» հաղորդաշարի առաջին հաղորդումը՝ նվիրված հեղինակի որդու՝ Աշոտ Չախոյանի հիշատակին, հանրային ռադիոեթերում հնչել է 2003 թ. սեպտեմբերի 20-ին։ Շուրջ 1200 հերոսի սխրանքի պատմության հետ շաղախված՝ ռադիոակնարկներն իրենց խորքում ներառում են համամարդկային գաղափարներ։ Հեղինակին ուղղորդողն ու առաջնորդողը եղել է այն, որ ազգայինի հիմքի վրա բարձրացվեն համամարդկային այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ բոլոր ազգերի երազած խաղաղությունը, բռնության, կոտորածի, մահ ու ավերածությունների, պատերազմների և դրա հետևանքով առաջացած ԱՐԺԵՔՆԵՐԻ ու ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ոչնչացումը բացառելը։ Ռադիոհաղորդումները դարձել են 12-հատորյա փաստավավերագրական մատենաշար։
PODCAST