Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-14 23:24:15
Քաղաքական
Արցախը ողջունում է ֆրանսիացի քաղաքապետերի հայտարությունը
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։
2019-06-14 19:41:52
Քաղաքական
Քոչարյանը սպառնում է
Այսօր Երևանի վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը նախորդ նիստին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին այն հիմավորմամբ, թե դատավոր Արմեն Դանիելյանը կայացնում է այնպիսի վճիռներ, որոնք լինում են հօգուտ դատախազության:
2019-06-14 17:23:29
Քաղաքական
Կայացել է ՀՀ և ԵՄ միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը
ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ:
2019-06-14 13:29:20
Քաղաքական
Ինչո՞ւ են ֆրանսիական քաղաքները հրաժարվում Արցախի հետ բարեկամությունից
Ֆրանսիայի կողմից Արցախի թվով 4 քաղաքների միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագրերի չեղարկումը Ադրբեջանի ճնշման արդյունք է: «Ռադիոլուրին» նման տեսակետ է հայտնել ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ մեկնաբանելով մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական եւ հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանների կայացրած որոշումները, համաձայն որոնց չեղարկվել են Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:
2019-06-14 12:15:55
Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։
2019-06-13 19:30:54
Քաղաքական
ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցությանը
Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի, Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: