Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-20 13:20:19
Քաղաքական
ԱԺ-ն հավանություն տվեց պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը
ՀՀ ազգային ժողովը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին: Այն հաստատվել է հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, դեմ՝17-ը:
2019-06-20 13:05:08
Քաղաքական
Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն: Նա հիշեցրել է, որ 2018-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի, վարչապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններ և Թավշյա հեղափոխություն:
2019-06-20 10:07:23
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարարին
Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Վարչապետն այս մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Գնում եմ արդարադատության նոր նախարարին ներկայացնելու»,– գրել է նա:
2019-06-19 20:41:49
Քաղաքական
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
2019-06-19 16:21:29
Քաղաքական
Ո՞րն է արտահանմանը զարկ տալու կառավարության տեսլականը
ՀՀ-ն համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր՝ այս մասին ԱԺ քառօրյա նիստում Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր հայտարարել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 373 մլն դոլար է:
2019-06-19 11:05:00
Քաղաքական
Ջոն Բոլթոնը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթվա վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: