Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախը ԵԱՀԿ ՄԽ-ից նոր առաջարկներ է ակնկալում.  Մասիս Մայիլյան
2019-03-11 18:15:37

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության առնչությամբ Ռադիոլուրն այսօր մեկնաբանություններ է խնդրել Արցախի արտաքին գործերի նախարարից:

-Երկու օր առաջ ԵԱՀԿ Մխ-ը հայտարարություն տարածեց ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, ինչը միաշանակ չի ընդունվում, տարբեր գնահատականների է արժանանում միջնորդների ձևակերպումները: Դուք ինչպե՞ս եք գնահատում միջնորդների հայտարարությունը:

-Կարծում եմ միջնորդները փորձել են ասել, որ այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները» դեռ սեղանի վրա են, և իրենք չեն պատրաստվում նոր առաջարկություններով հանդես գալ: Ձևաչափի վերաբերյալ էլ կարծում են, որ կողմերը իրար մեջ պետք է պայմանավորվեն, այդ եռակողմը ֆորմատին վերադառնալու հարցում: 

- Պարոն Մայիլյան արդյո՞ք հայտարարությունը պատասխան է Նիկոլ Փաշինյանի թեզին, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում և այսպիսով ՄԽ-ը հստակեցնում է, որ դեմ է ՀՀ նոր իշխանությունների մոտեցմանը, որ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան:

-Չեմ կարծում, այդ տեսակետի հետ համաձայն չեմ, որովհետև նման հայտարարություններ ՄԽ-ը բազմիցս արել է: այսինքն նրանք այս անգամ ուղղակի կրկնել են նույն տեսակետները, նույն մոտեցումները, որոնք ամրագրված են այդ «Մադրիդյան առաջարկների» մեջ, «Կազանյան առաջարկների» մեջ: Ուղղակի վերջին տարվա ընթացքում դրա մասին չէին խոսում, հիմա, նորից հիշեցրել են, որ այդ առաջարկներն են սեղանի վրա: Այսինքն մնացածն արդեն ներքաղաքական շահարկումների ոլորտից է:

- Իսկ ինչո՞ւ են հեշեցրել: Ձեր կարծիքով որն է պատճառը, որ հիմա են կրկին հիշեցնում «Մադրիդյան սկզբունքների» մասին:

-Պատճառն այն է, որ հիմա նոր հանդիպում պետք է լինի ղեկավարների միջև: Հայտարարություն կար, որ չկա օրակարգ և  դա չի լինելու պաշտոնական բանակցություն և իրենք էլ փորձում են իրենց օրակարգը առաջ քաշել և չեն պատրաստվում իրենք նոր սկզբունքներ մշակեն և առաջարկեն կողմերին: Բազմիցս նշվել է նաև արցախյան իշխանությունների կողմից, որ այդ մոտեցումները հնացած են և անհրաժեշտություն կա նոր մոտեցումներով փորձել կարգավորել այս հակամարտությունը: Հատկապես այդ մոտեցումներն անտեղի են այն առումով, որ ապրիլյան պատերազմից հետո 2016 թվականի, միջնորդները պետք է համապատասխան եզրակացություններ անեին, բայց երևում է դեռ պատրաստ չեն իրենք:

- Պարոն Մայիլյան իսկ Արցախը ի՞նչ քայլեր է նախապատրաստում, կամ կա՞ դրա կարիքը, որ ՄԽ-ի միջնորդներին և ընդհանրապես միջազգային հանրությանը ընկալելի դարձնեի, որ առանց Արցախի հնարավոր չէ խնդրի լուծումը:

- Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տարել ենք, տանում ենք և տանելու ենք և համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, և գիտեք, որ մեր տեսակետները մենք հնարավորություն ունենք Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ որպես պաշտոնական փաստաթղթեր տարածել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլն:

Այսինքն տարբեր հեղինակավոր միջազգային կազմակերպություններում մենք հնարավորություն ունենք մեր տեսակետները ներկայացնելու: Այդ ուղղությամբ շարունակելու ենք մեր աշխատանքները, որովհետև համոզված ենք, որ միայն եռակողմ ձևաչափով է հնարավոր որևէ ակնկալիք ունենալ և այդ ձևաչափը ապացուցել է իր արդյունավետությունը, եթե հաշվի առնենք, որ օրինակ միակ շոշոփելի արդյունքը բանակցային կարգավորման գործընթացում դա 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրն է և համաձայնագիրն է, որի տակ կա երեք ստորագրություն և դա ևս մի ապացույց է, որ նման մոտեցմամբ, նման ձևաչափով կարել է  առաջընթաց գրանցել:

Նաև նշեցի, որ կարևոր է նաև նոր իրատեսական մոտեցումներով հանդես գալ: Այսինքն միջնորդներից մենք ակնկալում ենք նման մոտեցումներ, որովհետև հնացած մոտեցումների հիման վրա չի կարելի սպասել որևէ առաջընթաց:

-Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, սա արդյո՞ք ուժի ցուցադրում է Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ:

-Կարելի է այդպես էլ գնահատել, բայց մենք բավականին պատրաստ ենք տարբեր զարգացումներ: Կարող եմ ասել ավելի լավ ենք պատրաստ, քան 2016 թվականի ապրիլին և նման ճնշումներով հնարավոր չէ որ Արցախը կամ Հայաստանի Հանրապետությունը  հետ կանգնի իր լուրջ սկզբունքներից:

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից

Ամենաընթերցվածը