Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը ընթանում է բնականոն հունով
2019-03-11 13:35:10

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագիտական նեղ շրջանակներում` Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մերկարկի առթիվ հրավիրված ասուլիսում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Դիվանագետը շեշտել է, որ շաբաթվա շրջանակներում կարեւոր է համարում ապահովել ոչ միայն փորձագիտական քննարկումները, այլ նաեւ ներգրավել հնարավորինս լայն հասարակություն: «ՆԱՏՕ-ի շաբաթը» լի է հետաքրքրական ժողովներով ու սեմինարներով՝ տեղեկացրել են կազմակերպիչները:

Մարտի 11-18-ը անցակցվում է «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այն պիտի անցկացվեր դեկտեմբերին, սակայն, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքաղական զարգացումներն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հետաձգվել էր:

Մամուլում վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության այս տարվա ծրագրի ձգձգվումը քաղաքական ենթատեքստ ունի: ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Ենգիբարյանը, սակայն, այսօր կտրականապես հերքել է նման պնդումները:

0:00
0:00

Արմեն Ենգիբարյանը մանրամասն ներկայացրել է իրենց տեսանկյունից ՆԱՏՕ-ի հերթական շաբաթվա շրջանակներում կարեւոր միջոցառումները: Վստահեցրել է՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, երկխոսությունը շարունակվում է նախատեսված ուղղություններով բնականոն կերպով:

Ամենաընթերցվածը