Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սողանքների դեմ պայքարին անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն
2018-08-06 18:33:27
Ուղիղ մեկ տարի է Կոտայքի մարզի Գողթ համայնքի գյուղապետ Կարեն Գաբրիելյանը կառավարության դռներն է ծեծում: Պատճառը Գեղարդավանք տանող ճանապարհահատվածի կախված ժայռն էր, որն ամեն օր թափվելու վտանգի տակ էր։ Եվ ահա այդ օրը չուշացավ «Ռադիոլուր»-ի հեռախոսազանգի պահին էլ համայնքի ղեկավարը ռուս զբոսաշրջիկներին տեղեկացնում էր, որ ճանապարհը փակ է ու վտանգավոր: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ նույն հատվածում կար նաև կրկնակի փլուզման վտանգ: Փոխնախարարը դժվարացավ ասել, թե ինչու է նախորդ կառավարությունը անպատասխան թողել ահազանգերը, փոխարենը վստահեցրեց. «Մյուս տարի նախատեսում ենք կատարել հարկադիր քարաթափում»: Հայաստանը սողանքավտանգ տարածաշրջան է համարվում՝ ասում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խոյեցյանն ու թվարկում՝ նախ լեռնային երկիր է, Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսում կան նստվածքային, հրաբխածին զուգահեռ գոյացություններ։ Բացի այդ, գրունտային ջրերն են, որոնք մեր հանրապետությունում ռելիեֆի առանձնահատկությունից ու տեղումների քանակից ելնելով նախապայմաններ են ստեղծում: Դիլիջան, Ողջաբերդ, Ողջիի հովիտ. Խոյեցյանը կարող է երկար թվարկել սողանքային գոտիները: Ասում է՝ Հայաստանի տարածքի մի զգալի մասը՝ կեսից ավելին, սողանքավտանգ տարածքներ են: Փորձագետը պնդում է՝ Հայաստանում սողանքների դեմ պայքարին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Դժվարանում է ասել, թե ինչու:
Ամենաընթերցվածը