Դեմքեր
Սևակ Հակոբյան
«Մենք ենք, մեր մտքերը» շարքի հեղինակ
Ռադիոտան «բնակիչ է» արդեն 5 տարի: 2014 թվականի ապրիլի 1-ից սկսել է աշխատել «ԼյունՍե» երիտասարդական ծրագրում՝ որպես լրագրող-հաղորդավար: 2016-2018 թվականներին հեղինակել է «Գտի՛ր քո բուհը» կրթական հաղորդումը: Զուգահեռ «որպես բժիշկ» է աշխատել «Առավոտը Հանրայինում» ծրագրում՝ վարելով «Առողջ անկյուն» էջը:
2018 թվականի սեպտեմբերի 1-ից «Մենք ենք, մեր մտքերը» շարքի հեղինակն է: Յուրաքանչյուր առավոտ Սևակը պատմում է մեր կողքին ապրող ոչ այնքան հայտնի մարդկանց մասին, ներկայացնում նրանց մտքերը, գաղափարները, երազանքները: Ինքը երազում է ճամփորդել աշխարհով մեկ, վայելել Ռիոյի մայրամուտները, տեսնել Վանա լճի արևածագը:
ԾՐԱԳՐԵՐ