Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի իշխանությունները կարևորում են դեպի Քարվաճառ տանող նոր մայրուղու շուտափույթ շահագործումը
2018-08-06 11:14:48
Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման, ապա և Քարվաճառ քաղաքը նոր ճանապարհով այդ մայրուղու հետ կապելու ծրագրերը կառավարությունը դիտարկում է շրջանի զարգացման համատեքստում: «Այդ առումով արդեն տեսանելի են առաջին արդյունքները, քանի որ հանրապետության այս հատվածով շարժը անհամեմատ մեծացել է: Համոզված եմ՝ նոր աշխատատեղերի բացման առումով կարևոր դերակատարություն են ունենալու շրջանում կառուցվող հիդրոէլեկտրակայանները: Սակայն այսքանով պետական աջակցությունը չի սահմանափակվելու, և առաջիկա տարիներին պետական և բարեգործական  ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավարտին հասցնել շրջանի համայնքների խմելու և, դրան զուգահեռ՝ ոռոգման ջրի խնդիրը: Հայրենադարձության ծրագրի շրջանակում ընդլայնելու ենք բնակարանաշինության և շինանյութերի տրամադրման ծավալները: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները»,- ասել է պետնախարարը: Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները բարձրացրել են համայնքային նշանակության մի շարք այլ խնդիրներ, որոնց պետնախարարը խոստացել է անպայման անդրադառնալ: Գ. Մարտիրոսյանը հավաստիացրել է նաև, որ ներդրվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի շարունակական բարելավման և կյանքի որակի բարձրացման ուղղությամբ:
Ամենաընթերցվածը