Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հիշելով Վերա Հակոբյանին
2018-07-28 18:01:12
«Երևանն է խոսում», տարիներ շարունակ Հանրային ռադիոյի եթերից հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանը հենց այս արտահայտությամբ է ողջունել իր ունկնդրին: Հանրային ռադիոյի հաղորդավար Վարուժան Օլքինյանն 1971 թվականին առաջին անգամ եկավ ռադիո, հենց այդ ժամանակվանից էլ մի ամբողջ աշխատանքային կյանք է անցել Վերա Հակոբյանի հետ: Վերան մեղմ էր, պատրաստակամ ու համեստ Վարուժան Օլքինյանն այսպես է բնութագրում Վերա Հակոբյանին: Սերունդների մեջ հայրենասիրություն դաստիարակող մշակութային գործիչ, գրի ու գրականության մունետիկ: Արևելահայ ու արևմտահայ գրականությունն աշխարհասփյուռ հայությանը, հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը ներկայացնելու համար ջանք ու եռանդ չէր խնայում: Քաղցրահունչ ձայնով հուզում էր մարդկանց ներաշխարհըայսպես է Հանրային ռադիոյի մշակութային խմբագրության տնօրեն Օֆելյա Ասատրյանը հիշում հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանին: Մեկ տարի Վերա Հոկբյանը հեռացել է կյանքից, բայց մինչև կյանքի վերջն էլ պոեզիան շուրթերին էր: Տարիների ընթացքում կատարած աշխատանքի պտուղը՝ իրեն հիշողներն են:
Ամենաընթերցվածը