Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-07-26 06:10:59
Հասարակություն
Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը՝ ԵՊԲՀ շրջանավարտներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները:
2018-07-25 18:00:31
Քաղաքական
Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն. առաջարկը ԵԱՀԿ ՄԽ-ինն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, որ իրավիճակը սրվելու դեպքում հայկական կողմը կօգտագործի զինանոցում առկա բոլոր միջոցները:
Հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունից հետո։
Վարչապետը խոսել է նաև ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններին իր մասնակցության մասին և որոշ հստակեցումներ արել։
ԱԳՆ մամուլի խոսնակն էլ «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկել են Մնացականյան-Մամեդյարով նոր հանդիպում կազմակերպել:
2018-07-25 17:00:51
Քաղաքական
Ո՞վ է ավագանու ընտրություններում գլխավորելու իշխանական ուժի ընտրական ցուցակը
Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունը թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված իշխանությունների առաջին փորձաքարն է: Նոր իշխանությունը խոստացել է ազատ ու արդար ընտրություններ:
Հասկանալի է, որ այս ճանապարհին հաղթահարելու բազմաթիվ խնդիրներ կան եւ առաջին հերթին դրանք «ներդաշինքային» են: Այս դեպքում հարց է ոչ միայն, թե ով է ավագանու ընտրություններում գլխավորելու իշխանական ուժի ընտրական ցուցակը, այլեւ՝ թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գնալու ընտրությունների՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով:
2018-07-25 16:58:23
Միջազգային
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել. ինչ են պատմում ականատեսները
Աթենքի մոտակայքում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 74-ի: Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվում է։ Հարյուրավոր հրշեջներ պայքարում են կրակի դեմ, փրկարարները նավերի և ուղղաթիռների օգնությամբ բնակիչներին հեռացնում են վտանգավոր վայրերից: Հունաստանի մայրաքաղաքի արվարձանների որոշ բնակիչներ ապահովության նկատառումներով լքել են իրենց տները։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարված:
2018-07-25 16:00:04
Տնտեսական
Ինչու ակնկալվող ֆինանսավորումն այդպես էլ չհասավ Հայաստանին
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ակնկալվող ֆինանսական աջակցությունից այս անգամ էլ Հայաստանը չի օգտվի: Թեմայի շուրջ արձագանքը չուշացավ թե քաղաքական ու տնտեսական շրջանակներում, թե մամուլում:
Ֆինանսավորում չտրամադրելու մասին որոշումը որոշ առումներով կապվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի` ԱՄՆ կատարած այցի հետ: Փոխվարչապետի պարզաբանումն էլ չուշացավ` թյուրընկալում է:
2018-07-25 15:00:43
Քաղաքական
Նոր կառավարության կադրային քաղաքականությունը ամենաշատն է քննադատվում
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամենաշատը քննադատության է արժանանում ձևավորած կառավարության ու վարած կադրային քաղաքականության պատճառով:
Գործադիրի ձևավորումից մոտ երեք ամիս անց էլ այս կամ նշանակումը հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Շատ հաճախ քննադատություններն այնքան սուր են լինում, որ ականատես ենք լինում նաև հրաժարականների, ինչպես օրինակ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակի ու վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի դեպքում եղավ:
2018-07-25 15:00:42
Հասարակություն
Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները. Նիկոլ Փաշինյանը՝ սպաներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը:
2018-07-20 12:49:10
Հասարակություն
Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ.555555
Մենք տրամադրված ենք ակտիվ
փոխգործակցության ԵԱՏՄ
գործընկերների հետ... Մենք տրամադրված ենք ակտիվ
փոխգործակցության ԵԱՏՄ
գործընկերների հետ... Մենք տրամադրված ենք ակտիվ
փոխգործակցության ԵԱՏՄ
գործընկերների հետ...
2018-07-20 12:48:51
Քաղաքական
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գործարար է. բիզնեսներ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում,
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ ...