Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-07-28 18:01:12
Հասարակություն
Հիշելով Վերա Հակոբյանին
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Հաղորդավար, ասմունքող, վաստակավոր արտիստ. Հայաստանի ռադիոյի խորհրդանիշ Վերա Հակոբյանի հիշատակի օրն է, նա արդեն մեկ տարի է մեզ հետ չէ:
1951 թվականից Հայաստանի ռադիոյի եթերում է եղել, ողջունել ունկնդրին իր հայտնի՝ «Խոսում է Երեւան»-ով։
2018-07-28 17:15:09
Հասարակություն
Սև ջուր գետը ցամաքել է
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Խոլերա տեսած Զարթոնք համայնքում կասկած չկա, որ խոլերայի հարուցիչները նորից գլուխ կբարձրացնեն, քանի որ տեղացիները հողերը ոռոգում են հիմնականում Սև ջուր գետից, որտեղ թափվում են նաև Արմավիր և Մեծամոր քաղաքների չմաքրված կոյուղաջրերը:
Իսկ Սև ջուր գետում ջուր չկա, բացի կոյուղաջրերից: Արարատյան արտեզյան ավազանի ջրերի նվազման պատճառով ացամաքել Սև ջուր գետը:
2018-07-28 06:29:07
Քաղաքական
ԱՄՆ-ը հետեւողական կոչ է արել Հայաստանին հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը
«Միացյալ Նահանգները հետեւողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն», - այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
2018-07-28 00:20:47
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարեց։ Այլ մանրամասներ կներկայացվեն վաղը՝ Էրեբունի պլազայի 9-րդ հարկում`Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայանալիք մամուլի ասուլիսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։
Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամսով։
2018-07-27 12:50:15
Քաղաքական
Ռուսաստանը ողջունում է ԼՂ հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հուլիսի 27-ին Բաքվում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև:
2018-07-27 09:27:16
Քաղաքական
Մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
2018-07-27 07:43:27
Հասարակություն
Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
2018-07-27 07:21:51
Հասարակություն
Հովտամեջում խմելաջրի ցանցի կառուցումն անտեսվում է
Արմավիրի մարզի մի շարք գյուղերում խմելաջրի ցանցի վթարների պակաս չունեն: Նույն վիճակում է նաև Էջմիածին քաղաքը: Այստեղ վթարներն առաջանում են ոչ թե հին ցանցում այլ՝ վերջին տարիներին վերականգնված:
Վեոլիա ջուր ընկերությունը գտնում է, որ այն սխալ գոտիավորման հետևանք է: Տարածքի Հովտամեջ գյուղում էլ խնդիրները շատ են, բայց անտեսված։
2018-07-27 07:07:25
Հասարակություն
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:
2018-07-26 17:32:27
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը` հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
2018-07-26 12:36:33
Հասարակություն
Առցանց առեւտուրն ու իրականությունը. ինչպես վերադարձնել անօրակ ապրանքը
Առցանց, թե ավանդական առևտուր. մինչ ամեն օր նորանոր TV կամ առցանց խանութներ են ի հայտ գալիս՝ տնտեսելով սպառողի ժամանակը, սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս օգտվել ավանդական առևտրի կետերից, քանի որ այն ավելի վերահսկելի է:
Առցանց շուկայում ռիսկը մեծ է, սպառողը կարող է մոլորության մեջ հայտնվել, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարը: