Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-08-07 19:01:31
Միջազգային
Ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու ճիգերն արդյունք չտվեցին՝ ասում է վրացագետը
Մոսկվան կոշտ է արձագանքում իր սահմաններին մոտ Վրաստանի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հեռանկարին: Թբիլիսիում սակայն վստահեցնում են՝ Վրաստանը բոլոր չափանիշներով համապատասխանում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցոթյան հեռանկարին: Նրանք ակնկալում են անդամակցություն առաջիկա տարիների ընթացքում:
2018-08-07 15:40:18
Հասարակություն
Առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 551 քրեական գործ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 551 քրեական գործ՝ նախորդ տարվա 332-ի դիմաց, որոնցից 153-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Քննչական կոմիտեն հրապարակել է վիճակագրություն դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերի վերաբերյալ: Ըստ այդմ, գործերից՝
2018-08-07 14:39:21
Միջազգային
Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին
Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են , որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման մասին Դոնալդ Թրամփի հրամանագրին: Նա ասել է, որ Թեհրանը կշարունակի «պահել իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզղջա, որ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ռոհանին նաև միասնության կոչ է արել մյուս երկրներին նոր տնտեսական սահմանափակումների ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան:
2018-08-07 13:35:05
Տնտեսական
Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը զբոսաշրջային հոսքերի ավելացումն է
Լարսում հայկական բեռնատարների կուտակումները շարունակվում են: Իրավիճակին տեղում ծանոթացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նա Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ այցելել է Վերին Լարսի անցակետ, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը: Նախարարը հանդիպել և զրուցել է հայ վարորդների հետ, լսել նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:
2018-08-07 12:30:40
Միջազգային
Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և տնտեսական գործունեությունը
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և այդ երկրում տնտեսական գործունեությունը: Այդ մասին նա հայտնել է Վելինգտոնում Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
2018-08-07 12:20:36
Միջազգային
ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:
Միացյալ Նահանգների պատժամիջոցների առաջին փուլը ուժի մեջ է մտնում օգոստոսի 7-ի կեսգիշերին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:
2018-08-07 11:13:06
Հասարակություն
ՌԴ սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նախնական ստուգման արդյունքներով սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:
2018-08-07 11:10:33
Հասարակություն
Սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՏՄՊՊՀ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ հայտնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
2018-08-07 10:48:24
Հասարակություն
Լարսում ռուսական կողմի հետ խորհրդակցություն է անցկացվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն` հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները:
Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:
Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:
Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:
2018-08-07 10:11:56
Հասարակություն
Ընտրվել են Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներ
Օգոստոսի 6-ին կայացել է Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը՝ հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Խորհրդում տեղի է ունեցել հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ:
Խորհուրդը դիտարկել է նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:
2018-08-07 09:05:50
Հասարակություն
Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսում զրուցել է հայ վարորդների հետ
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել էր Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Նախարարը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում, որտեղ կարգավորվում է էլեկտրոնային հերթագրումը, հանդիպել և զրուցել են հայ վարորդների հետ, լսել են նրանց դժգոհությունները՝ կապված անցակետի գործունեության հետ:
2018-08-06 19:00:32
Հասարակություն
Կույրերի միավորման անդամներն արդեն պահանջում են միավորման նախագահության հրաժարականը
Տեսողական խնդիրներ ունեցողներն այսօր Իսահակյանի արձանի մոտ Հայաստանի կույրերի միավորման վարչության հրաժարականի պահանջով սկսել են իրենց բողոքի ակցիան և այն շարունակել կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում՝ հանդիպելով նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանտ Դանիելյանի հետ: Վերջինս ակտիվիստների պահանջին պատասխանել է, որ միավորումը չի կարող գործել, եթե ղեկավարություն չկա։ Նախագահությունը չի տա հրաժարական, ընտրված նախագահություն է, աշխատում է կանոնադրությամբ։