Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-09-19 05:46:31
Հասարակություն
Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ այցի ընթացքում նրա մեքենայի դիմաց դուրս է եկել երկու արջ: ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած այցից:
2018-09-18 15:00:37
Տնտեսական
ԿԲ նախագահը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը, որը նախագահում էր Միջպետական բանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են բանկի կիսամյակային ֆինանսական հաշվետվությունը, 2019-2020 թթ. ռազմավարության հիմնական ուղղությունները, մի շարք այլ հարցեր:
2018-09-18 11:17:36
Հասարակություն
Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը
Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ինչպես հաղորդում է «Վատիկան նյուզ»-ը, Հռոմի պապն իր ուղերձում նշել է, որ Մխիթարյան միաբանությունն իր պատմության 300 տարվա ընթացքում դիմագրավել է հին և նոր դժվարությունների: Նա վստահեցրեց, որ Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրության է արժանացրել Մխիթար աբբահորն ու վերջինիս զավակներին, և այսօր ևս պատրաստ է օգնել և աջակցել:
2018-08-16 12:12:31
Հասարակություն
Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավոր կանջատվեն
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով
2018-08-15 06:59:02
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
2018-08-13 09:34:48
Քաղաքական
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը խնդրահարույց է դարձել. Ղազախստանի նախագահն առաջարկել է այն քննարկման դնել
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնում է ТАСС գործակալությունը։
2018-08-09 15:04:49
Հասարակություն
«1000 դրամների» օրենքը կտարածվի նաեւ 2015-16 թթ.- ի վրա
«1000 դրամների» մասին օրենքում առաջիկայում փոփոխություններ են արվելու, որպեսզի այն տարածվի նաեւ 2015 թ.-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց կամ նրանց հարազատների վրա` կառավարության նիստի ժամանակ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախաձեռնությունը եղել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Այսօր ավելի ուշ կայացած հիմնադրամի խորհրդի 8-րդ նիստում էլ որոշումն ընդունվել է միաձայն:
2018-08-08 09:39:09
Հասարակություն
Դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը, պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքը
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին վիրավորելու վերաբերյալ։