Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-20 10:07:23
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարարին
Նիկոլ Փաշինյանն այսօր ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Վարչապետն այս մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Գնում եմ արդարադատության նոր նախարարին ներկայացնելու»,– գրել է նա:
2019-06-20 09:47:34
Հասարակություն
Ի՞նչ են գրում թերթերը
«Ժամանակ». Հայրենադարձությունը Հայաստանի վերջնական քննությունն է
«Առավոտ». «Ադրբեջանը նյարդային վիճակում է»
«Ժողովուրդ». Ընդդիմությունը վախենում է՝ ունքի տեղն աչքն էլ չհանեն
«168 ժամ». Կառավարության քայլերը տանում են սոցիալական լարվածության խորացման
«Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները
2019-06-19 20:41:49
Քաղաքական
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
2019-06-19 18:56:23
Հասարակություն
Ի՞նչն էր պատճառը, որ իմ որդին զոհվեց. Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։ Այսինքն՝ դատավոր Արմեն Դանիելյանը կշարունակի նախագահել Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ու դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը։
2019-06-19 18:27:33
Հասարակություն
Քննադատել կարելի է շատ ավելի խիստ՝ առանց հայհոյանքների
2018 թ. մայիսից մինչ 2019 թ. հունիս ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 9 տասնյակի հասնող հայցադիմում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը վիճակագրությունը մտահոգիչ է համարում: Միայն այս մեկ տարվա ընթացքում ներկայացվել է այնքան հայցադիմում, որքան 2010-2014 թթ.- ին՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացմանը հաջորդած հինգ տարիներին։
2019-06-19 18:08:18
Տնտեսական
Միասնական եկամտային հարկ․ փորձագետները մտահոգ են
Համահարթեցված եկամտային հարկ` նախաձեռնությունը կառավարությանն է, խորհրդարանական մեծամասնությունն էլ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել առաջարկին։ Կառավարությունում պնդում են՝ համահավասար եկամտային հարկը կնվազեցնի ստվերը, փորձագիտական դաշտում լավատեսությունը չեն կիսում։
2019-06-19 17:48:34
Տնտեսական
Նախագահ Արմեն Սարգսյանը «Լեոնարդո» ընկերության ղեկավարների հետ քննարկել է ՏՏ ոլորտում համագործակցությունը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար: