Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-21 20:09:02
Հասարակություն
Խտրական մոտեցո՞ւմ, թե՞ օրենսդրական բաց որդեգրման կարգում (տեսանյութ)
Հայաստանում տեսողության, լսողության, հենաշարժողական ու մի շարք այլ խնդիրներ ունեցող անձանց պետությունը թույլ չի տալիս երեխա որդեգրել՝ ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի համար 517 որոշման։
2019-06-21 19:29:23
Վերլուծական
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ու ԵԱՀԿ ՄԽ հայտարարության շեշտադրումները
Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները՝ հումանիտար և անվտանգության միջոցառումների հարցում, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ։
2019-06-21 19:10:26
Տնտեսական
Վերագործարկե՞լ Թեղուտի հանքավայրը, թե՞ ոչ․ հակադիր կարծիքներ
«Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- երեկ խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2019-06-21 18:52:41
Հասարակություն
Քոչարյանի կողմ եւ դեմ կարծիքներ՝ արդեն մամուլի ակումբներում
Դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունը ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը լուրջ հետևանք է թողնելու դատական համակարգի վրա՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը:
2019-06-21 18:31:36
Քաղաքական
Վերջնագիր Հրայր Թովմասյանին՝ ՍԴ շենքից դուրս
ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի առաջին աշխատանքային օրը տարաբնույթ սպասելիքներ է առաջացրել հանրության մոտ: Խնդիրը կապված է Գրիգորյանի երեկվա հայտարարության հետ, երբ երդման տեքստը ընթերցելուց առաջ հայտարարեց, որ մտնելով ՍԴ շենք ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները: Ասում են՝ հայտարարությունն անակնկալ է եղել անգամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար:
2019-06-21 17:58:05
Հասարակություն
Ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ
«Վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները։ Նրանք, ովքեր կփորձեն ինքնահաստատվել, կարժանանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին»,- Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը հաջորդած ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
2019-06-21 17:34:53
Հասարակություն
Բրուցելոզ հիվանդության տարածում Եղեգիսում
Վայոց Ձորի մարզի Եգեգիս խոշորացված համայնքի խոշոր և մանր եղջերավոր անասունները վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ: Հիվանդ անասուններին հարկադիր սանիտարական սպանդի են ենթարկել, անասնագոմերն՝ ախտահանել: Հիվանդությունը տարածվել է մանր եղջերավոր անասուններից, երբ հղի կենդանիների մոտ նկատվել էին վիժումներ:
2019-06-21 16:53:49
Հասարակություն
Հայաստանի հետ համագործակցության առաջարկ՝ Ֆրանսիայից
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ:
2019-06-21 16:48:42
Հասարակություն
ԱԱԾ նոր բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք: