Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Առցանց առեւտուրն ու իրականությունը. ինչպես վերադարձնել անօրակ ապրանքը
2018-07-26 12:36:33
«Ռադիոլուր» դիմած քաղաքացին վստահեցնում է՝ ինքը մոլորեցնող գովազդի զոհ է: Ամեն ինչ սկսվեց Տելեմարկետի տոլմա փաթաթելու սարքի գովազդից՝ ասում է զրուցակիցս: Այն գնելուց հետո պարզվել է, որ սարքը ոչ միայն չի ծառայում նպատակին, այլև փչացնում է մթերքը: Պարզելու համար, թե ինչու նախապես չեն փորձարկել սարքը, կամ ինչու են մերժում սպառողին գնալ և տեղում պարզել որն է սարքի խնդիրը, զանգահարեցինք հենց տելեմարկետ: Ավելի ուշ մեր զանգերն անպատասխան մնացին, թեև տեղեկացանք, որ հաճախորդի հետ արդեն կապվել են և փորձել են խնդիրը լուծել: Ինչևէ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը նշում է, որ սպառողը ցանկացած գնում կատարելիս պետք է վստահ լինի, որ ՀՀ տարածքում գործող օրենքները տարածվում են նաև առցանց առևտրի վրա: Ի վերջո, նմանատիպ  շուկայում ռիսկը մեծ է, որ սպառողը կարող է մոլորության մեջ հայտնվել: Արդո՞ք մեր սպառողները վստահում են առցանց առևտրին, թե այնուամենայնիվ նախապատվությունը տալիս են ավանդականին: Սպառողների մի մասը նախապատվությունը տալիս է առցանց առևտրին, մի մասն էլ խուսափում է նման գնումներից, քանի որ չի վստահում: Կոնկրետ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս օգտվել ավանդական առևտրից, քանի որ այն ավելի վերահսկելի է: Իսկ եթե, այնուամենայնիվ, գնումները կատարել եք առցանց, և խնդիրներ եք ունեցել, ապա սպառողների իրավապաշտպանը հուշում է. առաջին հերթին դիմեք տնտեսվարողին, ներկայացրեք խնդիրը: Եթե պարզաբանումը ձեզ չի բավարարում, դիմեք համապատասխան կառույցին՝ այն է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
Ամենաընթերցվածը