Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-19 11:22:32
Հասարակություն
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն
Ազգային ժողովն այսօր 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի 2 կազմակերպություն` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն:
2019-06-19 11:05:00
Քաղաքական
Ջոն Բոլթոնը հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթվա վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
2019-06-19 09:59:38
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)
Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
2019-06-19 09:32:18
Հասարակություն
Ի՞նչ են գրում թերթերը
«Ժողովուրդ». Վեթթինգը ԲԴԽ-ն կանի
«Առավոտ». Ժամանակի անիմաստ կորուստ
«Ժամանակ». ԼՀԿ առաջարկը. Ինչ պահանջներ պետք է ներկայացվեն ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին
«Իրավունք». Փաշինյանի հետ Կարապետյանը Բեգլարյանի հա՞րցն է քննարկել
«Փաստ». Համակարգող խմբի անդամներին հրավիրել են կառավարություն
2019-06-18 19:05:45
Հասարակություն
Ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ «օրենքով գողեր» են բերման ենթարկվել
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։
2019-06-18 18:24:56
Հասարակություն
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը՝ հունիսի 27-ին
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 27-ին: Ինչպես հայտնում են պատրիարքարանից, նման որոշում է կայացվել այսօր առավոտյան պատրիարքարանում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ գումարված Կրոնական ժողովի նիստի ժամանակ:
2019-06-18 18:18:31
Հասարակություն
Նախագահը ներկա կգտնվի Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show):