Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-19 17:34:49
Հասարակություն
Ամառային զորակոչի մեկնարկին արդեն 27 բողոք-դիմում է ստացվել
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ՝ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ արդեն ստացել են 27 դիմում-բողոք. դրանք մեծամասամբ զորակոչիկների առողջական վիճակի մասին հարցեր են:
2019-06-19 17:08:07
Տնտեսական
Ինչո՞ւ և ովքե՞ր են դուրս բերում գումարները Հայաստանից
Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանից գումարների արտահոսքի վերաբերյալ հաղորդագրություն, ըստ որի իշխանափոխությունից հետո էլ այս գործընթացը ակտիվորեն շարունակվել է: Հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար գումար: Ի՞նչ գումարներ են դրանք և ի՞նչի համար են փոխանցվել արտերկիր:
2019-06-19 16:32:16
Հասարակություն
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 12:48-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:
2019-06-19 16:21:29
Քաղաքական
Ո՞րն է արտահանմանը զարկ տալու կառավարության տեսլականը
ՀՀ-ն համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր՝ այս մասին ԱԺ քառօրյա նիստում Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր հայտարարել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 373 մլն դոլար է:
2019-06-19 15:20:17
Հասարակություն
«Հարկային տեռոր» հրապարակման վերաբերյալ ՊԵԿ-ի պարզաբանումը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի հունիսի 19-ի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարել պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից: 2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հանդիսանում է տուգանված ընկերություններից մեկը:
2019-06-19 15:00:38
Տնտեսական
Շտկող կամ ճշգրտող հարկեր. Ինչպե՞ս ձևավորել ճիշտ մոտիվներ
«Դաս N7. Ճանապարհային խցանումների դեմ պայքարելու համար, ոչ թե պետք է ճանապարհներ կառուցել, այլ ձևավորել ճիշտ մոտիվներ ավտոսեփականատերերի համար»: Այսպես է վերնագրված մեր ժամանակների ռուս հայտնի տնտեսագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Սոնինի «Sonin.ru: Уроки экономики» գրքում ներկայացված 27 «դասերից» մեկը, որտեղ հեղինակը անդրադառնում է հանրության համար ոչ ցանկալի երևույթների (այդ թվում նաև վնասակար սովորությունների) դեմ պայքարին և ներկայացնում «շտկող հարկերի» (корректирующие налоги, corrective taxes) հայեցակարգը։
Շտկող հարկերին այսօր b4b.am կայքում անդրադարձել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, որի հեղինակած հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
2019-06-19 13:41:13
Հասարակություն
5.2 տոկոս տնտեսական աճը լա՞վ է, թե՞ վատ
Չնայած ներքաղաքական զարգացումներով պայմանավորված ռիսկերի, որոնց վերաբերյալ, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ձեւակերպմամբ, շատ են եղել շահարկումներ, այդուհանդերձ, հնարավոր է եղել 2018-ին պահպանել մակրոկայությունյունը, հարկաբյուջետային կայունությունը, ֆինանսական կայունությունը, եւ բյուջեի կատարման գործընթացը:
2019-06-19 12:46:36
Հասարակություն
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի մասին միջնորդությունը
Դատավոր Արթուր Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա նիստում կրկին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել:
Մարտի 1–ի գործով տուժողների իրավահաջորդները նույնպես միացել էին Խուդոյանի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը։
2019-06-19 11:46:47
Տնտեսական
Հայ ինժեներները նոր լուծումներ են որոնում
Հոկտեմբերին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի մասնակիցների հստակ թիվը մոտակա օրերին հայտնի կդառնա։ «WCIT 2019» համաժողովն ունի «Ապակենտրոնացման ուժը» խորագիրը։ Իսկ մեկ շաբաթից Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումը։ Այն առաջին անգամ համահայաստանյան է լինելու։