Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-12-25 10:04:57
  • «168 Ժամ». «Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա»
  • «Ժողովուրդ». Ակցիզային հարկի դրույքաչափը ՝գարեջրի թանկացման պատճառ
  • «Փաստ». Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, մեզ մոտ չի ստացվում լուծել
  • «Առավոտ». Երկրում իրավիճակ է փոխվել. Իսկ անապահովների կյանքո՞ւմ

«Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա»

«168 Ժամի» հետ զրույցում ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովն անդրադարձել է 2019-ից Հայաստան մատակարարվելիք ռուսական գազի գնին:

Ըստ նրա՝ Հայ-ռուսական քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաև տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, և այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի՞ գնի նվազում, թե՞ ընդհակառակը:

Ներկայումս մի իրավիճակ է, երբ կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ: Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի գինն է, որը կարտացոլի այն վստահությունը, որը կա հարաբերություններում:

«Ակնհայտ է, դրա մասին հրապարակայնորեն խոսել են նաև ՀՀ իշխանությունները, որ ցանկանում են գազի գնի իջեցում: Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը»,- ասել է տնտեսագետը:

Նա նշել է, որ իր համար ներկայումս տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը: «Չի բացառվում, որ բարձրանա գինը»,- ասել է նա:

Ռուս քաղաքական մեկ այլ վերլուծաբան՝ Ստանիսլավ Տարասովը, ևս կարծում է, որ գազի գինը ոչ այնքան տնտեսական հարց է, որքան քաղաքական: Ըստ նրա, գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, այսինքն` որոշումը, ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը, քանի որ ամեն ինչ չէ, որ հասկանալի է:

«Հուսամ, որ որևէ որոշումից հայ սպառողն անհարամարվետություն չի զգա: Բայց ես ևս չեմ բացառում, որ գազի գինը բարձրանա սահմանին, գուցե այդ դեպքում հնարավոր լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման միջոցով խնդիրը որոշակիորեն մեղմել: Սակայն առաջիկա բանակցությունների արդյունքը շատ ավելի լուրջ հարցերում հայ-ռուսական փոխըմբռնման մակարդակի ցուցիչը կդառնա»,- ասել է Ստանիսլավ Տարասովը:

Ակցիզային հարկի դրույքաչափը ՝գարեջրի թանկացման պատճառ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:

Ներմուծված գարեջրի ակցիզային հարկը, ինչպես թերթն է նշում, վճարվել է սկսած 2015 թվականից, 1 լիտրը 105 դրամ դրույքաչափով: Իսկ ահա տեղական արտադրության համադրելի գարեջրի 1 լիտրի դիմաց վճարված ակցիզային հարկի միջին դրույքաչափը կազմել է 112-115 դրամ:

Օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երեւան» գարեջրի գործարանի սեփականատերերից Հակոբ Հակոբյանի հետ:

Նա ընդգծել է՝ 7-8 դրամ ավելի հարկ են վճարում, քան ներկրողը և առաջարկել է ակցիզային հարկի դրույքաչափի 30 տոկոսը հանել, սահմանել հաստատագրված վճար, որ ե՛ւ ներկրողի, ե՛ւ տեղական արտադրողի հարկը լինի հավասար:

Ըստ թերթի՝ վերջին շրջանում Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ գարեջուր ներկրել դրսից,ընդ որում՝ մաքսային արժեքների նվազման հետ գարեջրի ներկրման ծավալներն աճել են: Հայաստան մեծ քանակությամբ եւ էժան գնով գարեջուր ներմուծվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, ինչի արդյունքում նվազել են տեղական արտադրության գարեջրի վաճառքի ծավալները:

«Կարծում եմ, որ մեր իշխանություններն այս ամեն ինչը լավ պատկերացնում են, պայքարում են եւ պետք է պաշտպանեն տեղական արտադրողին»,- հույս է հայտնել պատգամավորը: Նաև նշել է, որ մի քանի տարի առաջ ընդամենը ներկրվում էր գարեջրի սպառման ծավալի 2 տոկոսը, իսկ հիմա պատկերն այլ է՝ 20 տոկոսից անցել է:

Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, մեզ մոտ չի ստացվում լուծել

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է աղբի վարձավճարների գանձման խնդրին և նկատում է, որ Երևանի քաղաքապետարանի համար այն շարունակում է գորդյան հանգույց մնալ: Աղբի վարձավճարները շարունակվում են հին ձևով հավաքվել: Այսինքն, մի դեպքում վարչական շրջանի աշխատակիցը պետք է դուռը թակի ու աղբի գումար պահանջի, մյուս դեպքում՝ համատիրության աշխատակիցը:

Ողջ հանրապետությունում վաղուց արդեն լուծված է կոմունալ վարձավճարների գանձման միասնական համակարգի հարցը, և թերթի համար անհասկանալի է, թե ինչու քաղաքային իշխանություններն դեռևս չեն ցանկանում փոփոխությունների գնալ այս հարցում:

Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում նշել է, որ աղբի վարձի գանձմամբ պետք է Երևանի քաղաքապետարանը զբաղվի: Իսկ քանի որ վարչական շրջանները քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներ են, ուստի կարող են նաև նրանք գանձել:

Կազմակերպության ղեկավարի համար նույնպես հասկանալի չէ, թե ինչու Երևանի քաղաքային նոր իշխանությունները չեն ցանկանում կոմունալ վարձերի գանձման համակարգերում մեկ տող ավելացնել աղբի գանձման համար և դրանով հարցը փակել: Դրա փոխարեն որոշում են ընդունել «գնալ հին, քարե դարի ճանապարհով»:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, կա նաև աղբի վարձավճարները մուծելու համար նախատեսված հաշվեհամար, սակայն այն գործում է, թե ոչ, պարզ չէ: Դրա մասին էլ պետք է քաղաքային իշխանությունները բարձրաձայնեն, բայց լռում են:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ կոմունալ վճարները համակարգված ձևով հնարավոր է հավաքել, իսկ աղբինը՝ ոչ: Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում դա լուծել, կամ ինչո՞ւ տերմինալով հնարավոր է գույքահարկը մուծել, իսկ աղբի վարձը մուծել հնարավոր չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է Երևանի քաղաքապետարանը տա, բայց փաստորեն այն, ինչ եղել է նախորդ իշխանությունների թերացումը, նոր իշխանությունները շարունակում են նույն թերացումների ճանապարհով գնալ»,– ասել է Ա. Գրիգորյանը:

Երկրում իրավիճակ է փոխվել. Իսկ անապահովների կյանքո՞ւմ

Գործարար Սամվել Ալեքսանյանը շարունակում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին անվճար լավաշ բաժանել: «Առավոտ» թերթի առաջին էջում զետեղված լուսանկարում պատկերված է անվճար լավաշի համար սպասող քաղաքացիների երկար հերթը:

Սամվել Ալեքսանյանը անվաճար լավաշ սկսել է բաժանել դեռ 2014 թվականից, երբ նույն համայնքում հիմնել էր Մալաթի մոլն ու այնտեղ բացել նաև հացի փուռ: Այն ժամանակ ընդդիմադիրներն ասում էին, որ այս անվճար լավաշ ստացողները ընտրություններին պոտենցիալ ձայն բերողներ են՝ հիշեցնում է «Առավոտը»:

«Բայց բացի քվե բերելուց, այդ մարդիկ նաև սոցիալապես անապահով են և լավ օրից չէ, որ ժամերով անվճար 2 հատ լավաշի հերթի են կանգնում: Բայց հիմա իրավիճակ է փոխվել, թվում է, թե Ալեքսանյանին քվե էլ պետք չէ: Աղքատության ցուցանիշներն էլ որոշակի նվազել են: Օրինակ, Վիճակագրական կոմիտեն այս տարի հրապարակեց 2017 թվականին Հայաստանի աղքատության ցուցանիշը, ըստ որի 2017-ին աղքատության մակարդակը կազմել է 25.7 տոկոս՝ 2016 թվականի համամեմատ նվազումը 3.7 տոկոս է: Ընդ որում՝ ծայրահետ աղքատության ամենացածր մակարդակը Երևանում է՝ 1 տոկոս: Երկրում իրավիճակ է փոխվել, աղքատներ կյանքում՝ ոչ», - գրում է օրաթերթը:

Ամենաընթերցվածը