Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիան՝ Երեւանում
2018-12-24 15:40:24

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել Երեւանում արդարադատության նախարարության շենքի դիմաց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։

Նույն օրը՝ կեսգիշերին, Էջմիածնում մեկնարկել են որոշման դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները: Դատախազությունը հայտարարել էր գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին:

0:00
0:00

Նախաձեռնության անդամները նշում են, որ հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար է իրենց պայքարը, և Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը ապօրինի որոշման արդյունք է։ Նա պետք է կրկին հայտնվի ճաղերի հետևում՝ ասում է ակցիայի նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանը:

Անցած երկու օրերին մամուլը գրում էր, որ էջմիածնեցիների  հանրահավաքները ինքնաբուխ չեն, ուղղորդվում են այլ ուժերի կողմից։ Մասնավորապես, շրջանառվում է քրեական  հեղինակություն Արթուր Ասատրյանի անունը: Լրագրողների այս դիտարկումն այսօր վրդովվեցրեց ակցիայի մասնակիցներին:  

Ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկավ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ասաց՝ բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

 «Մենք գտնում ենք, որ նրա հիվանդությունները էնպիսին չէին, որոնք անհամատեղելի լինեին կալանքի հետ։ Այն հիվանդությունները, որոնցով տառապում է մեղադրյալը, դրանցով, որպեսզի համատեղելիությունը պարզվի, նշանակված է փորձաքննություն, այդ փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա»,- ասաց դատախազը:


Նույն
ժամին ասուլիս էր հրավիրել նաև Մանվել  Գրիգորյանի  փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Խափանման միջոցը փոխելու դատարանի վճիռը հանուն Հայաստանի Հանրապետության է, համարձակ է, իրավաչափ և հեղինակավոր՝ ասում է։

Ըստ փաստաբանի՝ այդ քայլով դատարանը փրկել է  Հայաստանին Եվրոպական դատարանում ավելորդ կարմրելուց։

Ճիշտ են այն խոսակցությունները, որ Մանվել Գրիգորյանի կալանքը փոխվել է, որովհետեւ համաձայնել է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ցուցմունք տալ՝ հարցնում ենք։ Պաշտպանը հերքում է՝ պարզապես նման բան չկա։

Ամենաընթերցվածը