Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2018-12-25 16:50:29
Հասարակություն
102 ռազմաբազան՝ գլխացավա՞նք. բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան մոտ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այսօր մի խումբ քաղքաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք խիստ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի կապակցությամբ:
2018-12-25 12:37:49
Հասարակություն
Քաղաքաշինության կոմիտեի դիրքորոշումը հստակ է՝ Արամի 23-ը պետք է փրկել
«Հայաստանի փոքրիկ դեսպաններ» տիտղոսին արժանացած երգչախմբի ձայնը 20-րդ դարի վերջից լսելի է աշխարհի քաղաքակիրթ հատվածին: Արդեն քանի ամիս է նրանք բարձրաձայնում են իրենց գլխին դանդաղ փլվող շենքի մասին, բայց խնդիրը չի լուծվում:
2018-12-25 11:08:28
Հասարակություն
Ո՞վ կլուծի կամ ինչպե՞ս կլուծվի Երևանի տրանսպորտային ցանցի գորդյան հանգույցը
Տրանսպորտը բարեփոխելու համար ընդամենը ամիսներ են պետք՝ հայտարարում է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա համար անհասկանալի է Երեւանի քաղաքապետի հայտարարած 2- 4 տարվա ժամկետը։
2018-12-25 10:04:57
Հասարակություն
Ի՞նչ են գրում թերթերը
«168 Ժամ». «Չի բացառվում, որ գազի գինը բարձրանա»
«Ժողովուրդ». Ակցիզային հարկի դրույքաչափը ՝գարեջրի թանկացման պատճառ
«Փաստ». Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, մեզ մոտ չի ստացվում լուծել
«Առավոտ». Երկրում իրավիճակ է փոխվել. Իսկ անապահովների կյանքո՞ւմ
2018-12-24 19:06:47
Քաղաքական
Ե՞րբ կհրավիրվի 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրվա մասին պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Այդ հայտարարությունը դեռևս չի հնչել: Տիգրան Մոկուչյանն այսօր «Ռադիոլուրին» ասել է, որ քաղաքական ուժերին մինչև դեկտեմբերի 30-ը ժամանակ է տրվել ինքաբացարկի դիմումներ նեկայացնելու համար:
2018-12-24 15:40:24
Հասարակություն
Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիան՝ Երեւանում
Այսօր ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացրել Երեւանում արդարադատության նախարարության շենքի դիմաց։