Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հովհաննես Չեքիջյանը նշում է 90-րդ տարեդարձը
2018-12-24 14:33:53

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շնորհավորական ուղերձներ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանից, ՌԴ մշակույթի նախարարից, աշխարհի տարբեր անկյուններից, Առաջին աստիճանի պատվո մեդալ ՀՀ արտգործնախարարությունից, ծաղկեփնջեր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, Ամենայն հայոց կարթողիկոս Գարեգին երկրորդից, Մաեստրոյի արվեստի երկրպագուներից, անակնկալ նվերներ, իսկ ամենակարևորը՝ չդադարող ծափեր՝ որպես սիրո ամենաջերմ արտահայտություն Արվեստագետի հանդեպ, որն արդեն շուրջ յոթ տասնամյակ տիրաբար իշխում է հայ մշակույթի երկնակամարում: Հայկական կապելլայի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիչյանը դեկտեմբերի 23-ին դարձավ 90 տարեկան: Օպերային թատրոնում կայացած հոբելյանական համերգին ներկա էր նաև «Ռադիոլուրի» թղթակիցը:

0:00
0:00

Կոմիտաս, Չայկովսկի, Վերդի, Խաչատրյան...հայ ու համաշխարհային դասականների կատարումներով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում երեկ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էր, ինչպես նաև Օպերային թատրոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մի շարք այլ կոլեկտիվների երաժիշտներն ու մենակատարները: Հոբելյանական երեկոյի հերոսը Ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էր, որն այս տարի նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը:

«Զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ասեմ, որ ինձ բոլորովին այդպիսին չեմ զգում: Ինձ լավը կամեցողներից շատերն ուզում են ինձ հարյուր տարեկանում տեսնել, ընդամենը 3200 օր է պետք դրա համար: Ես իհարկե լավատես եմ, գուցեև լինի այդ բանը, բայց առայժմ ընդամենը 90 տարեկան երեխա եմ»:

1961 թվականից Մաեստրոն ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ ապահովելով վերջինի թռիչքն ու շռնդալից հաջողությունները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում: «57 տարիների ընթացքում 866 արտասահմանյան համերգ ենք ունեցել, 27 լեզուներով: Միշտ վերադարձել ենք հաղթանակած՝ ամենուր բարձր մակարդակով ներկայացնելով հայ ու համաշխարհային դասականներին»,-հպարտությամբ ասում է Հովհաննես Չեքիջյանը՝ բացահայտելով նաև պատկառելի տարիքում իր անսպառ կենսախնդության գաղտնիքը. «Անընդհատ աշխատում եմ»:


Մաեստրոյի ընկերը, համախոհն ու արվեստի մեծ երկրպագուն՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրեթե նույնությամբ կրկնելով երեկ Մաեստրոյին ուղղված շատ-շատերի մաղթանքը՝ ասում է. «Թող երկար ապրի»

Ամենաընթերցվածը