Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-04-19 17:47:10
Հասարակություն
ԱԻ նախարար. Գործառույթների պարզեցման խնդիր կա
Կառավարության կառուցվածքը կփոխվի. հինգշաբթի ձայների 71 կողմ, 40 դեմ հարաբերակցությամբ օրենսդրական փաթեթը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ: Քանի կառավարության կառուցվածքում փոփոխություններ են նախատեսվում, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշում է՝ նախարարությունների միջև գործառույթների պարզեցման խնդիր ևս կա:
2019-04-19 17:20:54
Քաղաքական
Բաբայանը՝ հոկտեմբերի 27-ի, Մեղրին հանձնելու եւ Արցախում ընտրությունների մասին
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման այս փուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշտումներ են ընթանում, արտգործնախարարների հանդիպմամբ արձանագրված հումանիտար քայլերով էլ կողմերը փորձում են փոխվստահություն ձեռք բերել:
2019-04-19 16:00:44
Հասարակություն
Ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետպատվերի մեջ. Արսեն Թորոսյան
«Ներկայումս ընթացքի մեջ են 2020 թվականի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ և կախված ֆինանսական հնարավորություններից դա կարող է կատարվել կամ հաջորդ տարի, կամ 2021-ից։ Ամեն դեպքում էական շարունակական աճ է լինելու մոր և մանկան բյուջեի վրա»,- այսօր ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ հանդիպմանը՝ խոսելով երեխաների առողջության մարտահրավերներից։
2019-04-19 14:45:17
Քաղաքական
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ նիստի շրջանակում
Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում՝ տեղեկացրել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ria.ru-ն։
2019-04-19 14:26:19
Քաղաքական
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ցեմենտի» մասին օրինագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, որը քվեարկության է դրվել Տնտեսական հարցերի մշտական հաձնաժողովում առաջարկված տարբերակով՝ մեկ տարի ժամկետով և առանց կլինկերը հարկելու:
2019-04-19 12:14:58
Հասարակություն
Ավագ ուրբաթ. Ձերբակալություն, խաչելություն, մահ, թաղում
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
2019-04-19 11:31:07
Հասարակություն
Դավիթ Սանասարյանը հիշեցնում է՝ պետական շահը գլխավորն է
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, խորհուրդ է տալիս տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առնել և հիշել, որ պետական շահը գլխավորն է: «Ֆեյսբուք»-ի իր էջում Դավիթ Սանասարյանը գրել է.: