ԾՐԱԳՐԵՐ
հաղորդավար՝ Մարիամ Հովսեփյան
Հայկական հարց
«Հայկական հարց» հաղորդաշարը ներկայացնում է հիմնախնդիրներ, որոնք այսօր հետաքրքրում են հայերին ու թուրքերին, որոնք, թեև խորքում 100-ամյա պատմություն ունեն, բայց այժմեական են: Հայրենի բնօրրանում անգամ հայկական տեղանուններն են թուրքացված: Փոխվե՞լ են, արդյոք, թուրքերի և հայերի` Հայկական հարցում ու միմյանց հանդեպ ունեցած մոտեցումները: Երկու հարևան ժողովուրդները որքանո՞վ են պատրաստ հաղթահարելու առկա կարծրատիպերն ու միֆերը: Հայ-թուրքական ժամանակակից երկխոսության ծրագրերի փորձերն արդյունավե՞տ են երկուստեք: Մոնոլի՞տ է Թուրքիան: Կկարողանա՞նք մեր խոսքը լսելի դարձնել աշխարհի ուժի կենտրոնների համար և օգտվել ստեղծվելիք նպատակահարմար իրավիճակներից: Փոխհատուցման խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, և, ի վերջո, ու՞մ և ի՞նչ է փոխհատուցելու Թուրքիան: Հիմնականում այս հարցերն են կանխորոշում «Հայկական հարց» հաղորդաշարի թեմատիկ դաշտը:
PODCAST