Լրագրող, հաղորդավար, քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 27-ին, Երևանում: 1992-97 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում, 2003 թ.-ին՝ Մոսկվայի Վ.Պոզների ժուռնալիստիկայի դպրոցում, 2004 թ.-ին՝ Լոնդոնի «BBC» հեռուստաընկերության բարձրագույն դասընթացներում, 2007-08 թթ:՝ Եվրոպական քաղաքագիտության բարձրագույն դպրոցում:
Թղթակցել է «Հայկական ժամանակ», «Առավոտ» և «Իրավունք» թերթերին: 2004-06 թվականներին եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենը:
2008-12թթ ղեկավարել է հեռուստաընկերության լրատվական բաժինը: 2006-07թթ եղել է «Ֆորբս-Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը: 2003թ. արժանացել է Երևանի Մամուլի ակումբի ամենամյա, 2004թ.՝ «Հայկյան», 2008թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության ամենամյա մրցանակներին:
1999 թվականից «Ալիք» հասարակական կազմակերպության ղեկավարն է: 2003 թվականից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակում և վարում է «Ուրվագիծ» հաղորդումը: