Թավշյա հեղափոխությունն ու դրան հաջորդած իրադարձությունները որևէ կերպ չեն խանգարում ԵԱՏՄ հետ մեր հանրապետության աշխատանքին։ Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ են աշխատում միության անդամ գործընկերների հետ՝ ասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:
«Հայաստանի ներկայացուցիչները ԵԱՏՄ բոլոր կառույցներում շատ ակտիվ աշխատում են: Մայիսին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանության արժանացավ զեկույցը, որ պատրաստել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Հայաստանի կառավարության հետ միասին, և ուր ամփոփված էին վերջին երկու տարիներին Հայաստանի մասնակցության արդյունքները։ Դրանք շատ դրական են»:
Եվրասիական շաբաթվա շրջանակներում 25 երկրից Հայաստան ժամանած պատվիրակները, ըստ նրա, քննարկումներում հիմնականում փորձում են հասկանալ, թե ինչպես պետք է առաջ շարժվի ԵԱՏՄ-ի և հանգում են մտքին, որ պետք է զարգացնել Եվրասիական ինտեգրման գործընթացները՝ ասում է նախարար Տատյանա Վալովայան:
Բոլոր քննարկման ներկայացվող առաջարկներն հիմնականում այն հարցի շուրջ են, որ աշխարհն արագ է առաջ ընթանում և պետք է հասցնել ու համապատասխանել համաշխարհային միտումներին: Աշխարհն այսօր այլ է, քան՝ 5 տարի առաջ էր և կարևոր է նոր տնտեսության մեջ ճիշտ դրսևորվելը՝ ասում է:
ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթին անցնելը նախարար Վոլովայայի մոտ ժպիտ է առաջացնում։ Դրա մասին լրագրողներից բացի որևէ մեկը չի խոսում՝ ասում է:
«ԵԱՏՄ օրակարգում նման հարց չկա: Մենք խոսում ենք ազգային արժույթներն օգտագործելու հնարավորություններն ընդլայնելու մասին։ Բացի դա՝ խոսվում է նաև մինչև 2025թ—ը ընդհանուր արժութային շուկայի ստեղծման մասին, ինչը շատ կարևոր ու հավակնոտ ծրագիր է»:
Կարևոր նշանակություն տալով երրորդ երկրների հետ ԵԱՏՄ համագործակցությանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը մատնացույց արեց Հայաստանի միջոցով ԵԱՏՄ երկրներ-Իրան համագործակցության հնարավոր ծավալմանը:
«Մենք առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ռեալ հեռանկար ենք տեսնում ԵԱՏՄ ու Իրանի միջև, այդ թվում մեր սահմանին ազատ առևտրային գոտիների զարգացում: Միաժամանակ դա պետք է նպաստի Հնդկական օվկիանոս— Պարսից ծոց—Սև ծով միջազգային տրանսպորտային ու տարանցիկ միջանցքի ստեղծմանը»:
Համաժողովը հաջողված է համարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատացման, տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը: ԵԱՏՄ երկրները ոչ թե մրցում են, այլ՝ համագործակցում:
«Համաժողովը հաջողված է, քանի որ այստեղ քննարկվում են հստակ, պրակտիկ հարցեր, որոնք հետաքրքրում են ԵԱՏՄ բոլոր երկրների գործարարներին, հատկապես՝ Հայաստանում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իմ ղեկավարած ոլորտի գործունեության շրջանակում մի շարք միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ Եվրասիական թվային հարթակների մրցույթը, որն ի հայտ է բերել եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին: Նրանց հետ մենք կյանքի ենք կոչելու Եվրասիական թվային օրակարգը»:
Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներից տարբեր ընկերություններ են եկել Հայաստան, և նրանք արդեն բարենպաստ հարաբերություններ են հաստատում իրեր հետ, քննարկում ընդհանուր նախագծեր, սա կարևոր ձեռքբերում է՝ ասաց: