Դեմքեր
Մհեր Հովհաննիսյան
«Համասփյուռք» հաղորդման հեղինակ և վարող
Մհեր Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտ է, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Դասավանդում է նույն համալսարանում, զբաղեցրել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենի և «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնները:
Մասնագիտական շրջանակները ներառում են Հայոց պատմության նոր և նորագույն շրջանների, համեմատական սփյուռքագիտության, Հայոց պատմության դասավանդման մեթոդական, հայագիտության համացանցային քարոզչության հիմնահարցերը:
Ղեկավարել է «Սփյուռք» ամառային դպրոցը, իրականացնում է գիտագործնական և կրթական աշխատանքներ Հայ Սփյուռքում:
ԾՐԱԳՐԵՐ