Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պուտինն արգելել է ավիափոխադրումները դեպի Վրաստան
2019-06-21 23:39:20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։ Պուտինը նաև հանձնարարականներ է տվել՝ ապահովել Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ու Ռուսաստան վերադարձը:

Բացի այդ, նախագահը տուրօպերատորներին խորհուրդ է տվել այդ ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր չվաճառել:

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր անդրադարձել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում նախագահը Թբիլիսիում տեղի ունեցածում մեղադրել էր Ռուսաստանին։

Ըստ ՌԴ վարչապետի, Վրաստանում ստեղծված իրավիճակը կապված է արմատական ընդդիմության և իշխանամետ ուժերի հետ: Նրա խոսքերով, բողոքն ուղղված է Վրաստանում քաղաքական համակարգի չարաշահմանը: Ռուսաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ վրաց ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Տես նաև՝

Ամենաընթերցվածը