Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խտրական մոտեցո՞ւմ, թե՞ օրենսդրական բաց որդեգրման կարգում (տեսանյութ)
2019-06-21 20:09:02

Հայաստանում տեսողության, լսողության, հենաշարժողական ու մի շարք այլ խնդիրներ ունեցող անձանց պետությունը թույլ չի տալիս երեխա որդեգրել՝ ըստ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի համար 517 որոշման։

Արդյո՞ք սա խտրական մոտեցում չէ: Հանրային ռադիոյի «Ճանաչիր ինձ» հաղորդման հեղինակ Կուշանե Չոբանյանը Open Media Hub հարթակի «Հետաքննական լրագրություն մարդու իրավունքների մասին» մրցույթի շրջանակում պատրաստել է տեսանյութ, որտեղ փորձել է ստանալ հարցի պատասխանը:

Տեսանյութի հերոսները մարդիկ են, որոնց հաշմանդամությունը չի խանգարել լավ ծնողներ լինել, կամ մարդիկ են, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող ծնողներ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անձամբ գիտի, թե ինչ է նշանակում խտրականություն հաշմանդամություն ունեցող մարդու հանդեպ:

«Հայաստանում ապրում է ավելի քան 187000 հաշմանդամություն ունեցող մարդ, եւ որեւէ մեկի համար նորություն չէ, որ նրանք տարիներ շարունակ զրկված են հավասար հնարավորություններից»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Նախարարը տրամաբանական կապ չի տեսնում հաշմանդամություն ունենալու եւ երեխա որդեգրելու արգելքի միջեւ՝ որակելով այն իբրեւ խտրականություն:

Ամենաընթերցվածը