Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ու ԵԱՀԿ ՄԽ հայտարարության շեշտադրումները
2019-06-21 19:29:23

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները՝ հումանիտար և անվտանգության միջոցառումների հարցում, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ։

Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում տիրող իրավիճակի և հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների շուրջ, նշված է ղարաբաղյան գործընթացի շուրջ ծավալված քննարկմանը հաջորդած հայտարարության մեջ:

Վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը. սա այն հիմնական ուղերձն է, որ հղել են միջնորդները հայկական ու ադրբեջանական կողմերին: Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ը տարածած հայտարարության մեջ ցավով նշել է, որ  վերջերս զոհեր են գրանցվել սահմանագոտում և անհրաժեշտ է  անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու համար։

Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ ցանկացած սադրիչ՝ այդ թվում դիպուկահարների գործողությունից, շփման գծում եւ սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից:

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանի համար թե՛ հանդիպումը, թե՛ դրան հաջորդած միջնորդների հայտարարությունը սպասելի էր, քանի որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, ըստ էության, բանակցությունները, նրա կարծիքով, դադարեցված են,  և կողմերը պարզապես հանդիպում են ու քննարկում իրավիճակը սահմանագոտում.

«Սրանք բանակցություններ են բանակցությունների համար: Աստված տա, որ սահմանին խաղաղ լինի»:

Միջնորդների հայտարարության ենթատեքստերը սակայն նկատում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Միջնորդները, ըստ էության, կրկնեցին հայկական օրակարգի այն կետերը, որով ՀՀ ԱԳ նախարարը մեկնել էր Վաշինգտոն:

Համանախագահների հետ իրենց զրույցների ընթացքում արտգործնախարարներն ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու կարևորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։

Վերջին օրերի սրացումները, նրա կարծիքով, հանդիպումից առաջ ուժի ցուցադրման ադրբեջանական արդեն հայտնի գործելաոճի հետևանք է համարում Մանվել Ղումաշյանը:

Միջազգային փորձագետները այս հանդիպումը գնահատում են աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Հատկապես ուշադրություն են դարձնում, որ  Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում համանախագահների միջնորդությամբ հանդիպում են վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ, եւ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը երեք միջնորդ երկրներից մեկն է։

Վաշինգտոնում կայացած հանդիպումը փորձագետների կարծիքով նշանակում է ամերիկյան դերակատարության մեծացում տարածաշրջանում: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը թեև տևել է երեք ժամ, սակայն որևէ էական պայմանավորվածության կողմերը չեն հանգել: Ըստ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի՝ սա այն պահը չէ,  երբ կարելի է ինչպես Քի Ուեսթի դեպքում, բեկում ակնկալել:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը վաշինգտոնյան հանդիպումը ոչ թե ամերիկյան դերի բարձրացում է որակում, այլ միջնորդ երեք երկրների դերակատարության հավասարակշռում:

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպելուց հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում այն որակեց որակեց՝  դրական, ընդգրկուն եւ գրավիչ:

Բոլթոնը հանդիպել էր նաեւ Մամեդյարովի հետ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման նախօրեին հայտարարել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

0:00
0:00

Ամենաընթերցվածը