Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերագործարկե՞լ Թեղուտի հանքավայրը, թե՞ ոչ․ հակադիր կարծիքներ
2019-06-21 19:10:26

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- երեկ խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր Թեղուտի ու հարակից գյուղերի բնակիչները բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանք աշխատատեղ են պահանջում։ Թեղուտի՝ հնարավոր վերագործարկման շուրջ բնապահպանների կարծիքները միանշանակ չեն։

Այսօր առավոտյան Լոռու մարզի Շնող, Թեղուտ, Քարկոփ համայնքների բնակիչները ճանապարհ էին փակել։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Թեղուտի բնակչուհի Անուշ Ասատրյանը, որը «Թեղուտ» ՓԲԸ նախկին ու նաև ներկա աշխատակիցներից է, նշեց որ արդեն մեկ ամիս է, ինչ նրան նորից աշխատանքի են կանչել։

Իսկ ճանապարհը փակել էին գյուղացիները։ Նրանք աշխատատեղ են պահանջում։

ՎՏԲ բանկում գրավադրված Թեղուտ ՓԲԸ-ում նախնական աշխատանքներ են սկսվել։ Երեկ խորհրդարանական ամբիոնից խնդրին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ . «Թեղուտում նորից աշխատանքները սկսել են և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Փաշինյանը:


Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց՝ չի կարելի երկրորդ անգամ նույն փոսն ընկել։ Սա Թեղուտի վերաբացման մասին է։ Ըստ նրա՝ Թեղուտում տնտեսական եւ բնապահպանական հանցագործություն է կատարվել։

«Մենք ՎՏԲ- ստրուկն ենք դառնալու։ Բանկը թքած ունի ՀՀ քաղաքացու, ՀՀ-ի բնության վրա։ Գլխավոր նպատակը փողը հետ բերելն է։ Հանքը մի քանի տարի շահագործելու են, գումարը հետ են բերելու և գնալու են՝ ամեն ինչը թողնելով մեր վզին ու ավելի ծանր վիճակում»։

«Ռադիոլուրի» զրուցակիցը «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ տնօրեն Արամ Բաղդասարյանն է: Նա կարծում է, որ Թեղուտը պետք է սկսի շահագործվել. «Կարևորը, որ հանքաքարին հասել են: Ինչը որ պիտի կտրեին, կտրել, վերջացրել են, հանքաքարն այժմ այսպես ասենք ոտքերի տակ դրված է։ Սա և պետությանն է օգուտ, և բոլորին, եթե շահագործվի: Այն, ինչ արվել, արվել է, շահագործումն այժմ անվտանգ է, անիմաստ կլինի, եթե չշահագործվի:

Տնտեսական գաղութացում. Հայաստանում հանքարդյունաբերական իրավիճակն այսպես է բնութագրում բնապահպան , «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա Թեղուտի վերագործարկումը վտանգավոր է համարում:

«Մեզ համար առավել խնդիր է մետաղային հանքերի հարցը, ոչ մետաղական կարելի է շահագործել, բայց ավելի քաղաքակիրթ ձևով»:

Նախկինում «Վալլեքս» ընկերությանը պատկանող Թեղուտ ՓԲԸ-ն գրավադրված էր ՎՏԲ բանկում։

0:00
0:00

Ամենաընթերցվածը