Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-15 14:28:15
Հասարակություն
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական վարչության գրության հիման վրա բուժհաստատություն է տեղափոխվել հունիսի 14-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում։
2019-06-15 13:40:49
Հասարակություն
Գերությունից 28 տարի անց կրկին նույն վայրում
Սերգո Բախշիյանը 28 տարվա ընդմիջումից հետո Տիգրանակերտում էր։ Ուղիղ 28 տարի առաջ նա այստեղ էր գերու կարգավիճակով։ «Թուրքերի 4-րդ բանակը մեզ բռնեց, բերեց ստեղ։ Ամենափիսը ստեղ ա եղել։ Բերեցին ստեղ, հետո տարբեր տեղեր տարան՝ Շուշի, Բաքու։ Առաջինը պիրել ան ստի, ամենափիսը ստի ա իլել, դրա համար զզված եմ ստեղ ալ։ Ուզալ չի նայեմ էս ճանապարհին։ Բերեցին ըստի, տարան տարբեր տեղեր։ Լիդերներին բռնում էին, մեկն էլ ես էի։ Էն վախտը չէի պատկրեացնում, որ որ մի օր կպտտվիմ ստեղ։
2019-06-15 13:22:36
Հասարակություն
7 օր առաջնագծում․ ավելի քան 1000 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
2019-06-15 13:20:27
Հասարակություն
Մեկ շաբաթում մեկ երկրաշարժ
Հունիսի 5-11-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 1 երկրաշարժ. Հունիսի 6-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 3 կմ հարավ-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։
2019-06-15 12:39:02
Տնտեսական
Տեղական արտադրության ձեռագործ շոկոլադները․ վարչապետը չի հավատում աչքերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում կիսվել է Տեղական արտադրության ձեռագործ շոկոլադների մասին պատմոց տեսանյութով ու նման գրառում կատարել․
«Աներեւակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ դժվար է հավատալ սեփական աչքերին»,-գրել է վարչապետ Փաշինյանը:
2019-06-15 12:22:34
Հասարակություն
Հայտարարվել է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր չվերթերի մեկնարկի մասին
Զվաթնոց միջազգային օդանավակայանը հայտնում է, որ այսօրվանից մեկնարկել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։ Այն իրականացնում է Armenia Airways-ը"
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր:
2019-06-15 10:23:12
Հասարակություն
Ի՞նչ են գրում թերթերը
«168 ժամ». «Ուղղաթիռների թռիչքներն իրավիճակին նոր սրություն են հաղորդել»
«Ժամանակ». Ինչու է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը
«Փաստ». Լուրջ փորձություն Ստրասբուրգում
«Ժողովուրդ». Քաղաքապետարանը երևանցիներին չի պաշտպանում լվիճներից