Բաժանորդագրվեք մեր նորություններին
Վերջին լուրերը
2019-06-17 17:59:37
Հասարակություն
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար
Առատ ձյան և սողանքավտանգ վիճակի հետևանքով երրորդ օրն է, ինչ փակ է Ստեպանծմինդա-Վերին Լարս ավտոմայրուղու Կոբա-Գուդաուրիի ավտոճանապարհը: Ժինվալի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների կուտակումներ են արձանագրվել:
2019-06-17 17:42:22
Հասարակություն
Հայաստանը՝ անապատացող երկրների ցանկում
Այսօր անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանն անապատավտանգ երկրների թվում է, սակայն դրան զուգահեռ էլ նաև անապատացման դեմ պայքարի ակտիվ երկրների շարքում է: Ինչպիսի՞ն է Հայաստանի պատկերը և ի՞նչ քայլերով է Հայաստանն առաջ գնում:
2019-06-17 14:39:02
Հասարակություն
Հայաստանում անապատացման դեմ պայքարը միայն պետության խնդիրը չէ
Ամեն տարի՝ Անապատացման դեմ պայքարի միջազգային օրը նշվում է, որ մեր հանրապետությունը դասվում է աշխարհի առավել անապատավտանգ երկրների ցանկին: Հայաստանի տարածքի 80 տոկոսը անապատավտանգ է: Պատճառը ոչ միայն աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմաններն են, այլև ոչ ճիշտ բնօգտագործումը:
2019-06-17 13:13:28
Քաղաքական
Մարդ մահանում է այն պահին, երբ դադարում է սովորել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը Financial Times-ին
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Խորագրի շրջանակում Financial Times-ի լրագրողները սովորաբար հայտնի հյուրի հետ ճաշում և զրուցում են տարբեր թեմաներից: Խորագրի նախորդ հյուրերից են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցնեգերը, Օքսֆորդի համալսարանի համաշխարհային պատմության պրոֆեսոր Պետեր Ֆրանկոպանը և այլք:
2019-06-17 12:12:23
Հասարակություն
Կինեմատոգրաֆիան այն ոլորտներից է, որտեղ Հայաստանն ունի ներուժ. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանը կինեմատոգրաֆիայի ոլորտում ունի ներուժ, որը պետք է վերականգնվի և զարգանա, Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի՝ կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումների թեմայով խորհրդարանական լսումներին տեսակետ է հայտնել Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: