Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին. Գրիգոր Բեքմեզյան
2019-06-21 16:44:30

ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «կասկած չունի, որ հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին»:

«Մի այլ կերպ շնորհակալ եմ Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Ահավոր շատ ուզում եմ, որ ամեն ինչ Ձեր ուզածին և սպասածին համապատասխան լինի։

Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք մեր առջև դրված լավագույն նպատակներին հասնելու համար։ Կասկած չունեմ, որ հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին։

Համոզված եմ, որ այդ արդյունքին հասնելու համար մեզ ուժ է տալու Ձեր աջակցությունն ու վստահությունը մեր նկատմամբ»:

Ամենաընթերցվածը