Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ, իսկ աշխատատեղերը՝ 4.5 անգամ
2019-06-21 14:02:52

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ներդրումների կտրուկ նվազման մասին պնդումներին և ներկայացրել որոշ տվյալները, որոնք վկայում են հակառակի մասին։

Ա. Մանուկյանի վերլուծության համար հիմք են հանդիսացել կառավարության որոշումները, որով գերակա ոլորտներում ներկայացված ներդրումային նախագծերի շրջանակներում կազմակերպությունները ստանձնում են պարտավորություններ՝ ներդրումների իրականացման և աշխատատեղերի ստեղծման մասով, որի փոխարեն կառավարությունը ներմուծվող հումքը և սարքավորումը ազատում է մաքսատուրքից, ինչպես նաև մինչև 3 տարի ժամանակով հետաձգում է ԱԱՀ-ի վճարումը։

«Ի՞նչ են ցույց տալիս այդ թվերը։ Եթե հիմք ընդունենք կառավարության նիստերի ժամանակ ընդունված որոշումները ներդրումների առումով, ապա 2019թ. հունվար-մայիսին՝ 2018թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ, իսկ աշխատատեղերը 4.5 անգամ», – գրել է Արտակ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իր նշած թվերի իսկությունը հետաքրքրվողները ցանկության դեպքում կարող են ստուգել։

Պատգամավորի ներկայացրած տվյալներով՝ 2019թ հունվար-մայիսին գերակա ոլորտներում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 25 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 254 մլն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերը 2379:

Պատգամավորը նաև համեմատականներ է անցկացրել 2018 և 2019 թվականների հունվար-մայիս ժամանակահատվածների միջև։

  • Ներդրումային ծրագրերի վերաբերյալ ընդունված նախագծերի քանակը կրկնապատկվել է՝ 11-ից հասնելով 25-ի։
  • Ընդունված նախագծերի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը աճել է 7.2 անգամ՝ 35.3 մլն դոլարից հասնելով 254.4 մլն դոլարի։
  • Ընդունված նախագծերի արդյունքում աշխատատեղերի քանակը աճել է 4.7 անգամ՝ 502-ից հասնելով 2379-ի։

«Իհարկե, կառավարության կողմից ներդրումների ներգրավման մասով աշխատանքների արդյունավետությունը բարելավման կարիք ունի (հատկապես արագ արձագանքման մասով), բայց ես ներկայացրեցի փաստեր, իսկ փաստերի մեկնաբանությունը թողնում եմ «տնտեսագետներին»։ Եթե շատ կզլանաք ինքներդ փաստերում համոզվել, կարող եմ նաև ներդրումային նախագծերի ցանկը հրապարակել»,- նշել է պատգամավորը։

Ամենաընթերցվածը