Ինչու՞ էր փակ Թեղուտ գնացող ճանապարհը
2019-06-21 12:55:14
Լոռու մարզի Շնողից Թեղուտ գնացող ճանապարհը բաց է՝ «Ռադիոլուր»-ին փոխանցեց Շնող խոշորացված բնակավայրի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
Այսօր առավոտյան Թեղուտ, Շնող, Քարկոփ գյուղերի բնակիչները փակել էին Թեղուտից Շնող գնացող ճանապարհը՝ կամուրջի հատվածը։ Ղումաշյանի փոխանցմամբ, մարդիկ աշխատատեղեր են պահանջում։
«Տնօրինության կողմից պատրաստակամություն կա»,- ասաց Շնողի ղեկավարը։ Նա նշեց, որ գործարանը դեռ չի վերագործարկվել, սակայն, նախապատրաստական աշխատանքները սկսված են։ Թե երբ կսկսի աշխատել Թեղուտ ՓԲԸ-ն Դավիթ Ղումաշյանը դժվարացավ ասել։
Ամենաընթերցվածը
ԾՐԱԳՐԵՐ