Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ներքին, թե արտաքին Հայաստանի բոլոր թշնամիներին սպասվում է անվերապահ պարտություն
2019-06-21 12:36:10

Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ այսօր Ոստիկանության գլխավոր վարչություն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ոստիկանության զորքերին, կարևորել է ոստիկանության զորքերի սահմաններում ծառայություն իրականացնելու հանգամանքը:

«Այն հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել Հայաստանում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի է Հայաստանի ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ- ադրբեջանական սահմանին՝ պահպանելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Ես այս տոնական օրը նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, նրանց, ովքեր նվիրվել են Հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Շնորհակալություն զինծառայողների ընտանիքների անդամներին, որոնք սատար են կանգնել սահման մեկնող ոստիկաններին: Ոստիկանության զորքերին Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությանը ներգրավելու որոշումը արտահայտում է մեր պատկերացումները ինչպես արտաքին, այնպես ներքին անվտանգության վերաբերյալ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանության գործում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական: Հայաստանի ներքին անվտանգության պատկերացումը, ինչպես վարչապետն է նշել, նույնպես կապված է այս գաղափարի հետ, որովհետև ոստիկանության զորքերը կոչված են կանխելու երկրի ներսում բռնության որևէ դրսևորում:

« ՀՀ-ն պետք է ունենա բռնությունից զերծ հանրություն, որտեղ տեղ չունի բռնությունով հարց լուծելու որևէ մտայնություն, որևէ քարոզչություն: Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն: Ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա սահմանադրական կարգը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, ձեռքը չի դողա բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն վերածնել բռնության քարոզչությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նույն պատկերացումն ունեն ՀՀ-ի Արցախի սահմանների պաշտպանության առումով: Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն:

«Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ապա կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը: Եվ այդ հակահարվածը կհեղինակեն նաև ոստիկանության այն ներկայացուցիչները, ովքեր կանգնած են հայ ժողովրդի անվտանգության պաշտպանության դիրքերում: Որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը: Ներքին, թե արտաքին Հայաստանի բոլոր թշնամիներին սպասվում է անվերապահ պարտություն»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենաընթերցվածը