Թբիլիսին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցածում մեղադրում է Մոսկվային
2019-06-21 12:03:36
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցածում մեղադրում է Մոսկվային։ Երկրի և հասարակության պառակտումը ձեռնտու է միայն Ռուսաստանին, ասել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ոստիկանությունը մինչև վաղ առավոտ շարունակում էր ցրել ցույցը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ։
Հիշեցնենք՝ երեկ հարյուրավոր քաղաքացիներ են փողոց դուրս եկել՝ Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի նախագահելու պատճառով։
0:00
0:00
Ամենաընթերցվածը
ԾՐԱԳՐԵՐ