Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-21 10:07:34
  • «Ժողովուրդ». Նախարարի մտքում պահած ուժեր կան
  • «Ժամանակ». Իշխանությանը քննադատում ենք հեղափոխությունը պատշաճ կերպով չանելու համար
  • «Իրավունք». Ինչո՞ւ փոխվեց Փաշինյանի տերմինաբանությունը արցախյան հակամարտության թեմայով
  • «Առավոտ». «Չագուչն ու մեխը» հավերժ չեն
  • «Փաստ». Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Նախարարի մտքում պահած ուժեր կան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէր նշել։ Եվ, ահա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, «Հայ Ազգային կոնգրեսի» հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ: Նախարարի խոսքով՝ ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն:

Իշխանությանը քննադատում ենք հեղափոխությունը պատշաճ կերպով չանելու համար

«Ժամանակ»-ը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: Նրա գնահատմամբ՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը շատ դանդաղ է ընթանում:

Հայաստանում համակարգված, համատարած կոռուպցիայի մասին ՀԱԿ-ի 80 էջանոց փաստաթղթում մանրամասն ներկայացվել են կոռուպցիոն երևույթները, նաև նշված են այն մարդկանց անունները, որոնք պետք է պատժվեին որպես ապօրինի հարստացած մարդիկ: Իրենք ոչ թե վրեժխնդրության հարց ենք լուծում, այլ կարծում են, որ երկիրը երկիր չի դառնա, եթե մարդիկ չիմանան, որ գողանալ չի կարելի, պետական պաշտոնյան պետք է պատժվի: Համարում են, որ կիրառվող մեթոդները շատ սխալ են:

«Այս հարցը հստակ լուծում ունի, ժամանակին դա շատ հստակ արել է Սաակաշվիլին Վրաստանում՝ ամեն ինչ արել է օրենքով: Խորհրդարանն ընդունել է որոշում, ըստ որի՝ կարելի է կատարել իրավական գործարք. դատախազը կանչում է, ասենք, Սուրիկ Խաչատրյանին և ասում՝ մեր հաշվարկներով թալանել ես այսքան գումար (օրինակի համար՝ 100 մլն), առաջարկում ենք իրավական գործարք, մուծում ես 95 միլիոնը պետությանը, դատապարտվում ես որպես հանցագործ, թեև անազատության մեջ չես հայտնվում, և ընդունում ես այս գործարքը, եթե չես ընդունում, խնդրեմ, դա քո իրավունքն է, բայց դա նշանակում է, որ մեր հետախուզական, քննչական ապարատի ուժը կուղղենք քո կողմից կատարված բոլոր հանցագործությունների բացահայտմանը, կնստես տարիներ շարունակ և այլն: Սա շատ էֆեկտիվ մեթոդ է, որևէ կասկած չկա, թե այս դեպքում ինչ-որ բան թաքնված է: Իսկ այսպես, որ անում է իշխանությունը, պրոբլեմատիկ է… Մենք չենք ուզում լինել դիտորդի կարգավիճակում, սա նաև մեր հեղափոխությունն է, միայն ՀԱԿ-ը չէ, մեր ամբողջ ժողովուրդն է պահանջատեր: Մեր ամբողջ ազգը դուրս է եկել փողոց այս հարցերի լուծման համար»,-ասել է նա:

Ձեր ասածը համարե՞լ դժգոհություն իշխանության հանդեպ հարցին՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ իրենց ասածը պետք է համարել քննադատություն: Իրենք ոչ թե քննադատում են հեղափոխություն անելու, այլ հեղափոխությունը պատշաճ կերպով չանելու համար…

«Չագուչն ու մեխը» հավերժ չեն

«Առավոտ»-ի խմբագիրն այս վերնագրի տակ գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա ընտանիքը տարիներ շարունակ ահաբեկում էին մարզի բնակչությանը: Արդյոք նրանց մտքով երբեւէ կանցնե՞ր, որ դա կարող է քննության առարկա դառնալ: Վստահ եմ, որ՝ ոչ: Բայց այդ պահը վաղ թե ուշ կգա. մարդիկ այլեւս չեն վախենում նախկին մարզպետից, եւ նրանք իրավապահներին կներկայացնեն իրականությունը»:

Նկատելով, որ ներկա իշխանությունները, բարեբախտաբար, քրեական հակումներ չունեն, բայց միաժամանակ ընդգծելով, ոև օրինաչափությունը մնում է նույնը, թերթի խմբագիրը շարունակում է.

«Ցանկացած կասկածելի քայլ դանդաղ գործողության ռումբ է, որը դրված է հենց նրանց տակ: Ես սրտանց կցանկանայի, որ Վահե Գրիգորյանը դառնար Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ այդ դատարանի կազմը թարմացվեր: Բայց երբ որ դա արվում է կասկածելի հանգամանքներում, երբ այդ իրավաբանը մի քանի քայլանոց կոմբինացիայի արդյունքում ԱԺ-ի կողմից ընտրվում է որպես ՍԴ դատավոր, իսկ հետո հռչակվում է ՍԴ նախագահ, դա հարվածում է հենց Վահե Գրիգորյանին եւ այդ կարեւոր պետական ինստիտուտին: Հիմա, ինչպես ասում են, «չագուչն ու մեխը» նրանց ձեռքն է՝ ինչ ուզում են, կարող են անցկացնել եւ հիմնավորել՝ մանավանդ, որ երկրպագուների հսկայական բանակ ունեն: Բայց չէ՞ որ վաղը կլինի ուրիշ իշխանություն»:

«Իրավունք». Ինչո՞ւ փոխվեց Փաշինյանի տերմինաբանությունը արցախյան հակամարտության թեմայով

«Իրավունք»-ը հիշեցրել է, որ նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն Արցախյան հակամարտության մասին ասել էր՝ ինքը Արցախի հարցի կարգավորման հա­մար լավատեսական տրամադրություն չի հաղորդել. «Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մոռանալ, որ պատերազմը չի ավարտվել, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել, իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրա­ռել է՝ փորձ անելով դուրս բերել հարցի կարգավորումը կառուցողա­կան, բանակցային հունից: Հայաստանը պետք է դիմակայի այդ գոր­ծիքին՝ նաև ԶՈւ պատրաստակամության մակարդակը բարձրացնե­լով: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»:

Փաշինյանի հայտարարու­թյունից բխող մեկ հան­գամանք է թերթը դիտարկել: «Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեց­նել», դա առնվազն մեկ բան է հուշում՝ հենց շարունակվող բա­նակցային գործընթացն է ու­ղեկցվում պատերազմի սպառ­նալիքով: Ու դա սպասելի էր. վերջերս Ադրբեջանը պաշտոնա­պես հայտարարեց. «Մեր կող­մից մենք որոշակի ժամանակա­վոր դադար ենք տվել, որպեսզի Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ծանոթանա բանակցային գործընթացի մանրամասներին: Այս անցումային փուլն ավարտված է...: Եթե ավարտված է, ուրեմն կամ պետք է բանակցություններին առաջ տանել, կամ... Այս երկ­րորդ «կամ»-ի տակ, իհարկե, պարզ տեսանելի էր պատերազմի սպառնալիքը»,-գրում է թերթը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ Կապանի փողոցներով հոսող դեղնադարչնագույն գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցրել:

Արտահոսքերի փորձանմուշների բաղադրության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար թերթը դիմել է տեսչական մարմնին:

«Անալիտիկ հետազոտությունների արդյունքների եզրակացության համաձայն՝ հողի ջրային մզվածքի միջավայրը թթվային է: Երկրորդ՝ հանքի կոնսերվացման աշխատանքների հետ կապված. հրաժարման հավաստագրի և շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությամբ նշված է, որ ընկերությունը կոնսերվացումից հետո պետք է իրականացներ կեղտաջրերի մոնիտորինգ և մաքրում՝ համաձայն լիազոր մարմնի ընդունման-հանձնման արձանագրության: Լիազոր մարմինն այս դեպքում էներգետիկայի նախարարությունն է: Բայց ընկերությունն այդ պահանջը չի կատարել, այսինքն՝ այդ փաստը չկա արձանագրված:

Սրա վերաբերյալ տեսչական մարմինը հաղորդում է տվել գլխավոր դատախազություն», - «Փաստին» տեղեկացրել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Ամենաընթերցվածը