Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կայացել է Մնացականյան-Բոլտոն հանդիպումը
2019-06-20 20:03:43

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ մնացականյանը գոհ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հանդիպումից։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում:

«Բավարարված եմ դեսպան Բոլտոնի հետ դրական մթնոլորտում, հանգամանալից և բովանդակալից քննարկումից»,- գրել է նախարարը։

Մնացականյանը նշել է, որ հանդիպման ժամանակ խոսել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության օրակարգի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության մասին:

 


 

​«ԱՄՆ-ն կարևոր դեր է խաղում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին»,- նշել է նա:

Հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։


 

Ամենաընթերցվածը