Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շուտով փոփոխությունները կզգաք. Բեքմեզյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
2019-06-20 19:57:29

ԱԺ-ում հրապարակվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրության արդյունքները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 107, դեմ՝ 4:

Այսպիսով, որոշումն ընդունվել է, և Գրիգոր Բեքմեզյանն ընտրվել է ԲԴԽ անդամ: Դատական օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ անդամը ԱԺ-ի կողմից ընտրվելուց անմիջապես հետո նիստում հանդիսավոր պայմաններով երդվում է, որից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը:

«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը: Իմ կողմից ցանկանում եմ ասել՝ մենք ճիշտ ուղու վրա ենք, ամեն ինչ շատ ճիշտ և լավ է լինելու: Վստահ եղեք, շուտով փոփոխությունները կզգաք»,- ասաց Բեքմեզյանը:

Ամենաընթերցվածը