Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քոչարյանի գործով դատավորը անակնկալ որոշում կայացրեց 
2019-06-20 19:45:45

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանների բողոքների վերաբերյալ վերջնական դատական ակտերը կհրապարակի հունիսի 25-ին:

Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իրենք օրենսդրական խնդիրներ են տեսնում գործով և խնդրեց այս պահին կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան:

Միջնորդությանը միացան նաև Քոչարյանի մյուս պաշտպաններ Ռուբեն Սահակյանը և Հայկ Ալումյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը:

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ դատական ակտեր կայացնելու՝ նկատի ունենալով, որ «պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստն անհարկի ձգձգելուն»:

Որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Այսօր դատարան էր եկել նաեւ Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի քույրը՝ Մարիամ Հովհաննիսյանը: Նա դատարանում հայտարարեց, որ միանում է դատախազների եւ տուժողների բողոքներին:

Զաքար Հովհաննիսյանի գործով մեղադրվում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Գեղամ Պետրոսյանը: Նա այժմ գտնվում է կալանքի տակ: Սեյրան Օհանյանի պաշտպան Մեջլումյանը ներկայացրեց բողոքի առարկությունը: Ասաց, որ այստեղ է եկել իրավաբանության համար, որ իր   պաշտպանյալների հանդեպ դատաստան չտեսնեն, այլ արդարադատություն իրականացնեն:

«Համաձայն եմ, որ որևէ ոճրագործ չպետք է անպատիժ մնա»,-ասաց Մեջլումյանը:

Վերջինս  շեշտեց, որ այս դատաքննությունը ներկայացնում է ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքները:

0:00
0:00

Ամենաընթերցվածը