Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկը տրված է
2019-06-20 18:23:49

Այսօր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել ԵՄ օրենսդրությանը ՀՀ օրենսդրության մոտարկման աջակցության ծրագրի ղեկավար Իլմարս Սոլիմսի, փորձագիտական թիմի անդամ Գևորգ Թորոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանի, նույն վարչության պետի տեղակալ Ալեն Մկրտչյանի և վարչության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանի հետ:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ  փորձագետների թիմը պատրաստվում է տեխնիկական և իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջիկա կիրարկումն առավելագույն արդյունավետ իրականացնելու համար:

Քննարկվեցին համաձայնագրի կիրարկմանը նախորդող կարիքների գնահատմանը, կիրարկման ապահովմանն ու վերահսկողությանը, ինչպես նաև՝ դրան հաջորդող ազդեցության գնահատմանն առնչվող մի շարք հարցեր:

Ամենաընթերցվածը