Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քայլենք փախստականի հետ
2019-06-20 17:08:56

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

2001թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 20 հռչակել է  փախստականների միջազգային օր:  «Քայլենք փախստականի հետ» սա 2019 թ-ին փախստականների համաշխարհային օրվա կարգախոսն է, որը մատնացույց է անում փախստականի անցած դժվարին ճանապարհը:

Այսօր երեկոյան Գարեգին Նժդեհ արձանի մոտից կմեկնարկի փախստականների հետ քայլարշավը: Աշխարհում ամեն օր 44 հազ 400 մարդ հարկադրաբար  լքում է իր բնակավայրը և ապաստան խնդրում ակամա հայտնված երկրում: Մեր երկրում փախստականներին և ապաստան հայցողներին տրվում է կացարան և նրանք օգտվում են այն իրավունքներից, որոնք սահմանված են օրենքով: Նրանց ինտեգրմանը նպաստող ծրարգրերից է լեզվի իմացությունը, որը յուրացնում են կամավորների օգնությամբ:

Հայաստանը բնակչության թվով 3-րդ երկիրն է Գերմանիայից և Շվեդիայից հետո, որն ընդունել է մեծ թվով փախստականներ աշխարհի տարբեր երկրներից՝ Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Կուբայից, Ասիայից:


Ապաստան հայցողներին կամ փախստականի կարգավիճակ ստացածներին պետությունը օրենքով սահմանված գործառույթներ է իրականացնում, որն ուղղված է նրանց ինտեգրմանը: Այստեղ կարևորվում է հայոց լեզվի իմացությունը: Դասընթացների յուրացմանը օգնության են հասնում կամավորները: Սիման, Անուշիկը, Գոհար
ը, Սյուզաննան արաբերենի մասնագետներ են: Ունենալով արաբերեն լեզվի  որոշակի փորձառություն նրանք ցանկացել են օգնել Հայաստանում ապաստան գտած արաբախոս փախստականներին:

«Իրականում և մեզ համար էր փորձ, և հմտանալու, ինչպես նաև մեր մշակույթների միջև զուգահեռներ անցկացնելու համար: Դժվար չէր, եթե ցանկացած գործ սիրով ես անում, սիրով ես մոտենում՝ հաճելի է դառնում: Այս դեպքում՝ հաճելին համատեղեցինք օգտակարի հետ»:

Սիման ու Անուշիկը արաբերեն լեզվի զարգացման վերապատրաստում են անցել Քուվեյթի համալսարանում և արաբախոս փախստականների հետ շփումը հիշեցրել է այնտեղ անցկացրած օրերը: Արաբախոս այլազգի  փախստականները  պատասխանատվությամբ են վերաբերվել և պարտաճանաչ կատարել  դասերը:

«Աշխատում էինք հիմնականում իրանցիների, իրաքցիների, եմենցիների հետ, կային փախստականներ Սուդանից, Սոմալիից, Սիրիայից, Թայվանից»:

Ապագա դիվանագետներին անհրաժեշտ էր շփվել օտարերկրյա քաղաքացիների հետ, նրանք կամավորության սկզբունքով նաև ապագա աշխատանքի փորձ են ձեռք բերել: Դասընթացները սկսվել էին փետրվար ամսից և ավարտվել մայիսին:  Աղջիկներն աշխատել են միջին տարիքի տղամարդկանց հետ, իսկ Սյուզաննան՝ եմենցի երեխայի:

«6-րդ դասարանցի էր, Եմենից: Ընկերացել էր հետը, որոշել եմ կապը պահել նաև դասերի ավարտից հետո, փորձելու եմ նրան օգնել նաև հետագայում»:


Աղջիկները հենց այստեղ էլ հասկացել է փախստական բառի իմաստը, նախկինում այլ կերպ են ընկալել:

«Իմ պատկերացմամբ փախստականը ուրիշ երկրից ուղղակի գաղթած անձ է»:

«Ինձ թվում է, ոչ ոք չգիտեր, պարզապես գիտեինք պատերազմների հետևանքով երկրից փախած մարդիկ: Հիմա հստակ գիտենք»:

«Քայլենք փախստականի հետ» սա  2019 թ  փախստականներին նվիրված կարգախոսն է, որն ընդունվել է Ժնևում և հանրությանը  ներկայացնում է հակամարտությունների, ռասսայական, կրոնական համոզմունքների և այլ պատճառներով հարկադրաբար տեղահանված քաղաքացիների անցած դժվարին ճանապարհը: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը կոչ է անում աջակցել փախստականներին մեր երկրում ինտեգրմանը:

«Քայլենք փախստականի հետ» կարգախոսը հենց այնպես չի գրված, սա նշանակում է, թե ինչքան մղոններ, կիլոմետրեր են անցնում, և չիմանալով, ակամա հայտնվում են ինչ-որ մի երկրում: Տեսնելով Հայաստանը նրանք ասում են, որ իսկական Եվրոպա է, համենայնդեպս՝ փրկվելու ճանապարհին, հանգրվանելու երկիր է: Փորձում են ինտեգրվել, բայց դժվար է, երբ օգնող ձեռքը ետ է քաշվում, էդ օգնող ձեռքը մի քիչ երկար պետք է մնա Հայաստանում»:

Հայաստանի օրենսդրությունը գրեթե հարմարեցված է միջազգային նորմերին, որոնք դրական միջավայր են ստեղծում փախստականների համար: Հայաստանում շուրջ 20 000 տեղահանված մարդ կա, այդ թվում են նաև վերջին շրջանում Իրանի պետական սահմանը հատած անձինք, ովքեր ապաստան են խնդրել  Հայաստանում:

0:00
0:00

Ամենաընթերցվածը