Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ գրագողության հիմքում անպատժելիությունն է
2019-06-20 16:19:13

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ինչպես հայտնաբերել և կանխել գրագողությունը: Իրականում այն շատ լուրջ և համակարգային խնդիր է, որը բնորոշ է բոլոր բնագավառներում, ոչ միայն գիտական հանրության միջավայրում: Շատերը գրագողության են դիմում նաև անտեղյակության պատճառով:

Կան նաև միտումնավոր գրագողության դեպքեր, սակայն դրանք էլ շարունակական բնույթ են կրում, քանի որ գրագողությունն օրենքով չի պատժվում: Միևնույն ժամանակ` մասնագիտական շրջանակներում սխալ են համարում պատասխանատվության կտրուկ միջոցների դիմելը: Նախևառաջ բարոյական լուծումներ են պետք:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արդեն պաշտպանվել է 60 ատենախոսություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղած 110 թեզի դիմաց։ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի համար սա հիմք է ենթադրելու, որ գրագողության դեպքերը մոտ 50 տոկոսով նվազել են:

«Մենք միշտ խոսում ենք գիտական հանրության կողմից գրագողության դեպքերի մասին, բայց դա մեր հանրության ընդհանուր ախտանիշն է»:

Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ աշխատանքային կարիերայի համար որոշակի ոլորտներում պաշտպանելու անհրաժեշտություն այլևս չլինի, կամ գոնե խստացվեն պաշտպանության պահանջները, կտրուկ կնվազեն նաև գրագողության դեպքերը, նկատում է Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:

«Կան մարդիկ, որոնք պնդում են, թե գիտական հոդված գրում են երկու շաբաթում: Դա չափից կարճ ժամկետ է»,- ասում է Սահակյանը:

Գրագողությունը Հայաստանում բավականին խորն արմատներ ունի, ինչը պարբերաբար հաստատվում է նաև փաստերով: Գաղտնիք չէ նաև, որ գրագողությունն անխուսափելիորեն հանգեցնում է կրթության որակի անկմանը և այս առումով սա համակարգային  խնդիր է, ասում է Բաց-Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ներկայացուցիչ Անի Կոջոյանը:

«Գիտության և կրթության որակը վատացել է, մենք չունենք գիտելիք, խոսքը նաև բուհի ուսանողների մասին է: Մեր հետազոտությունները վկայում են, որ հարցված ուսանողների 66 տոկոսը խոստովանել էր, որ դիմում է գրագողության»,-ասում է Կոջոյանը

Գրագողության դեպքերի աճը, ի դեպ, հիմնականում պայմանավորված է անպատժելիությամբ: Ծայրահեղ դեպքում լինում է բանավոր նկատողություն՝ նկատում է Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը:

Իրազեկման աշխատանքներ են նաև պետք: Գրագողությունը համակարգային խնդիր է, որն ունի շատ խորը արմատներ: Սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի փոխարեն դպրոցական շարադրություն է գրում:

0:00
0:00

 

Ամենաընթերցվածը