Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարցը հանվեց օրակարգից
2019-06-20 14:59:52

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որով Արդարադատության նախարարությունն առաջարկում է 185 մլն 61 հազար դրամ գումար տրամադրել քրեակատարողական ծառայությանը։

Մինչ հարցի ներկայացումը, նա հայտարարեց, որ քննարկում է ունեցել ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանի հետ։

«Վերջինս խնդիր է տեսնում այս նոր նախագծի ընդունման հետ կապված, քանի որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել»,-տեղեկացրեց Բադասյանը։

ՊՎԾ պետի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ 2018 թվականի նոյեմբերի 22-ի կառավարության որոշմամբ տրամադրված դրամական միջոցների արդյունքում նախաձեռնված վերանորոգման և կառուցապատման աշխատանքներն իրականացվել են նախագծա-նախահաշվարկային սահմանված ձևերի խախտումներով։

«Ինչպես նաև խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների կատարման կապակցությամբ։ Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ժամանակին ծառայություններ են մատուցել ՔԿ ծառայությանը, ինչը հիմք է տվել, որպեսզի ՊՎԾ-ի կողմից արձանագրված խախտումները ներառվեն ուսումնասիրությունն ամփոփող տեղեկանքում»,-ասաց Արգիշտի Քարամյանը։

Նա նշեց, որ տեղեկանքն ուղարկվել է դատախազություն։ Արգիշտի Քարամյանի տեղեկացմամբ, կա մի իրավիճակ, որ նախորդ որոշմամբ հատկացվել է գումար, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն, բայց դրանք կատարվել են թերություններով, մի մասն ընդհանրապես չի կատարվել։ Այս նախագծով նախորդից մի քիչ էլ ավելի գումար ենք ուզում նույն աշխատանքները կատարելու համար տրամադրել։

Նա առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել։ Վարչապետը Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց արդյո՞ ք այդ ծառայությունների համար վճարումներ կատարվել են։ ՊՎԾ պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ վճարումների 95 տոկոսն արվել է, սակայն չի փոխանցվել աշխատանքները կատարող ընկերություններին. սառեցված վիճակում են գտնվում։ Հարցը հանվեց նիստի օրակարգից։

Ամենաընթերցվածը